Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

123338415 3534703673303182 2886595570604321015 o - Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:12

-

-

VNews.am-ն ավարտում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք հետնապահ «Փյունիկին»:

1․ Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմն իր պատմության մեջ առայժմ ամենաանհաջող մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության աշնանային հատվածը «Փյունիկն» ավարտեց վերջին՝ 9-րդ հորիզոնականում՝ 10 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը, վաստակելով ընդամենը 5 միավոր (5 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 2-8), ինչը հնարավոր միավորների 16,6 տոկոսն է:

29.08.2020 Van 1 0 Pyunik 1 960x640 - Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Ուստի պատահական չէ, որ թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինել է մինչ այդ «Ալաշկերտը» գլխավորած Եղիշե Մելիքյանը:

Միակ հաղթանակը փյունիկցիների օգտին գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում՝ 2-0: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ փյունիկցիները զգալի հետընթաց են ունեցել՝ 8 միավոր պակաս վաստակելով (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-20):

2․ Սեփական հարկի տակ անցկացրած 6 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 4 միավոր (4 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 2-5), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-1) և «Շիրակին» (0-2):

130523633 3632606370179578 8002218107762953686 o 960x625 - Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Հյուրընկալվելիս անցկացրած 4 հանդիպումներում «Փյունիկն» իր օգտին ընդամենը 1 միավոր գրանցեց (1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 0-3), ինչը հնարավոր միավորների 8,3 տոկոսն է:

3․ Միայն առաջնության 6-րդ խաղում (չհաշված «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված հանդիպումը) «Փյունիկին» վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվը: Գոլի հեղինակն Արմեն Նահապետյանն էր, որն «Արարատի» հետ հանդիպման 87-րդ րոպեին թիմին փրկել էր պարտությունից:

«Փյունիկը» 2 անընդմեջ պարտություն կրեց: 4 խաղում փյունիկցիները մրցակիցներին պարտվել են նվազագույն հաշվով և միայն «Շիրակին» է հաջողվել հաղթել 2 գնդակի տարբերությամբ՝ 2-0:

130981183 3649950778445137 5429324186248884737 o 960x637 - Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

10 հանդիպումներից միայն 3-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել, իսկ ահա 8 խաղում փյունիկցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում խոշոր հաշիվ չգրանցվեց:

4․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է ընդամենը մեկ 11մ  հարված, որն իրացվել է: Ստանիսլավ Բուչնևի դարպասը գրավել է «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման:

5․ «Փյունիկն» առաջնության աշնանային հատվածի ամենացածր արդյունավետությամբ թիմն է: Անցկացրած 11 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) փյունիկցիներն ընդամենը 4 գոլ խփեցին: Դրանց հեղինակներ դարձան 4 փյունիկցիներ: Արտյոմ Ավանեսյանը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում, իսկ Անտոն Կոբյալկոն առաջին գոլը խփեց «Փյունիկում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գևորգ Ղազարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

VBET ՀՊԼ. Ամսվա լավագույն մարզիչը

«Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հաղթարշավը, չեմպիոնը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1-2. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀԳ. «Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր