Հայաստանի առաջնություն. Առաջատարներն առաջին կես միավորները կորցրին - VNews
Բաժիններ

Հայաստանի առաջնություն. Առաջատարներն առաջին կես միավորները կորցրին

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց առաջնության առաջատար Զավեն Անդրիասյանն առաջին կես միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Տիգրան Հարությունյանի հետ: Անդրիասյանը 2,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան կես միավոր են զիջում Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայկը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ Ռոբերտը հաղթեց Արման Փաշիկյանին:

Տուրի մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց Կարեն Գրիգորյանը՝ պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին: Կարենն առաջնությունում առաջին անգամ վայելեց հաղթանակի բերկրանքը:  Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին:

Կանանց մրցապայքարում ևս միանձնյա առաջատարի՝ Մարիամ Ավետիսյանի հաղթարշավն ընդհատվեց: Նրա հետ մրցախաղում Արփինե Գրիգորյանը կարողացավ կես միավոր վաստակել: Ավետիսյանը 2,5 միավորով առաջին հորիզոնականում է: 2-ական միավորով առաջատարին հետապնդում են  միանգամից 5 շախմատիստուհիներ՝  Մարիա Գևորգյանը, Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Հայրապետյանը:

Մարիա Գևորգյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Արմինե Բաբայանին, Աննա Հայրապետյանը պարտության մատնեց Նարինե Գասպարյանին, Սուսաննա Գաբոյանն էլ առավելության հասավ Նարե Առաքելյանի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայկ Մարտիրոսյանը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը