Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա - VNews
Բաժիններ

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Մարտի 30-ին հեռավար կարգով կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում ՀՖՖ-ի կողմից կատարված աշխատանքները։

Մասնավորապես, նշվել է, որ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։ ՀՖՖ նախագահը նաև հայտնել է, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների պատասխանները։

Նիստի ընթացքում նաև նշվել է, որ ապրիլի 1-ին կայանալու է ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցեր։ ՀՖՖ նախագահն առաջարկել է շաբաթվա վերջին ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկման արդյունքների և կայացրած որոշումների մասին տեղեկացնելու համար։

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են

Աղվան Պապիկյան. «Արարատից» շատերին էի ճանաչում, ինչը օգնեց հեշտ մերվել թիմում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան. «Որպես ավագ ներողություն եմ խնդրում «Շիրակի» երկրպագուներից վերջին արդյունքների համար» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Պաշտպանական գծի ֆուտբոլիստները անվստահ են հանդես գալիս վերջին 2 խաղերում» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Անսովոր էր առաջին անգամ Գյումրիում հյուրի կարգավիճակում լինել» (տեսանյութ)

«Արարատը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)