Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար) - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար)

ivan diaz - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար)

Երևանի «Արարատը» հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել արգենտինացի կիսապաշտպան Իվան Սանտիագո Դիասի հետ։

Իվան Դիասը ծնվել է 1993 թվականին, արգենտինական Սան Ֆերնանդո քաղաքում, խաղացել է եկել «Ռիվեր Փլեյթի» և հունական «Պանատիանիկոսի» երիտասարդական թիմերում։

Խաղացել է սլովենական «Տրենչին» և «Ժիլինա» ակումբներում։ «Ժիլինայի» կազմում ելույթներ է ունեցել  2016-ից 2020 թվականներին՝ մասնակցելով Սլովակիայի առաջնության 100-ից ավելի հանդիպման։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն։ Իվան Դիասը խաղացել է նաև չեխական «Վիկտորիա» Պլզենում, իսկ նրա վերջին ակումբն է եղել սլովակական «Սերեդը»։

«Առաջին տպավորություններս շատ լավն են և ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ։ Եվրոպայում իմ կուտակած փորձի օգնությամբ ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներիս հետ միասին աճենք որպես թիմ։ Այստեղ ցանկանում եմ կարիերայիս այս հատվածում աճել որպես ֆուտբոլիստ, մարզիչների օգնությամբ շտկել սխալներս և, իհարկե, տիտղոսներ նվաճել»,- ասել է Իվան Դիասն «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո։

Իվան Դիասն «Արարատում» կխաղա 27 համարի մարզաշապիկով:

luiz diaz 960x643 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Նորավանքը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Վան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը