fbpx

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը ֆուտբոլի ակադեմիա (տեսանյութ)

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեսանյութով ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը ֆուտբոլի ակադեմիա: Մեր հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Բոսնիա և Հերցոգովինայի դեմ արտագնա և Ֆինլանդիայի դեմ տնային հանդիպմանը:

ՀՖՖ մամուլի բաժնի փոխանցմամբ, առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: