fbpx

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ՝ ըստ VNews-ի

Այսօր Եվրո 2020-ի ընտրական փուլում այսօր կայանալիք Ֆինլանդիայի դեմ խաղում Հայաստանը, ըստ էության, պետք է հաղթի: Այս ընտրական մրցաշարի առաջին տնային խաղը հաղթանակով սկսելը կարևոր է թե՛ հոգեբանական, և թե՛ մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու տեսանկյունից: Արմեն Գյուլբուդաղյանցը բոսնիացիների դեմ հանդիպումից հետո լուրջ հետևություններ է արել, սակայն մեր այսօրվա մեկնարկային կազմն այդքան էլ հստակ չէ: Մեր փորձագետները տարբեր կանխատեսումներ են արել Հայաստանի հավաքականի այսօրվա մեկնարկային կազմի վերաբերյալ:

Արման Աբելյան

1․ Այս խաղում մարտավարական առումով լրիվ այլ պատմություն է լինելու։ Մենք հանդես ենք գալու սեփական հարկի տակ, և նախաձեռնողական ֆուտբոլը գերակշռող է լինելու։ Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հովհաննես Համբարձումյանին հիմնական կազմից դուրս թողնելը մեծ ճոխություն է մեր հավաքականի համար։ Նա ընտրանու կազմում միշտ էլ կայուն խաղով է աչքի ընկել։ Չնայած Կամո Հովհաննիսյանն աջլիկ է, նա կարող է փակել նաև պաշտպանության ձախ թևը (ոչինչ չեմ հայտնագործում՝ խոսելով նրա ունիվերսալության մասին)։ Այս խաղացողները գրոհների ժամանակ կկարողանան ակտիվ աջակցություն ապահովել հարձակման գծին։

2․ Մեկ հենակետային + Մխիթարյան․ համարյա նույնը, ինչպես Արմեն Գյուլբուդաղյանցը նախընտրել էր Մակեդոնիայի հավաքականի հետ տնային խաղում։ Այն ժամանակ ընտրանու կազմում հանդես եկած Ռումյան Հովսեփյանը հիմա այստեղ չէ, ուստի երևի թե կխաղա Կառլեն Մկրտչյանը։ Մխիթարյանը մի փոքր ավելի խորքից կսկսի գրոհները, և դա տրամաբանական կլինի։ Բոսնիացիների հետ խաղում մեր հույսը հակագրոհներն էին, ու Հենրիխը գնդակը հիմնականում ստանում էր մրցակցի հենակետային գոտու սահմաններում։ Ֆինլանդացիներն ավելի խորքից կկառուցեն իրենց պաշտպանությունը, ուստի Մխիթարյանը մեզ շատ պետք կգա հենց կիսապաշտպանության կենտրոնում։

3․ Սարգիս Ադամյանը դժգույն տեսք ուներ Սարաևոյում, բայց չեմ կասկածում, որ կստանա հերթական շանսը։ Ձախ եզրից, հուսով եմ, խաղադաշտ դուրս կգա Էդգար Բաբայանը։ Նա նախորդ խաղում լավ տպավորություն թողեց։ Շատ արագ և ագրեսիվ ֆուտբոլիստ է։ Իսկ հիմա ուշադրություն․ Մխիթարյանը հենակետային է, Մարկոսը չկա վնասվածքի պատճառով։ Ենթահարձակվողի դիրքում տեսնում եմ Պետրոս Ավետիսյանին։ Կասեք՝ ռիսկային է, ոչ մի խաղ չի անցկացրել հավաքականում։ Ոչի՛նչ։ Հիմա այն պահն է, որ պետք է ռիսկի դիմել, առավել ևս, որ Ավետիսյանը Գյուլբուդաղյանցի գլխավորած երիտասարդական հավաքականի ընդգծված առաջատարն էր։

4․ Դե իսկ հարձակման կենտրոնում հետաքրքիր կլիներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին տեսնելը։ Իհարկե, կլիմայական փոփոխությունները կամա, թե ակամա ազդում են այս ֆուտբոլիստի մարզավիճակի վրա, բայց նախորդ հանդիպմանը վատ տեսք չուներ։ Նա և Ալեքսանդր Կարապետյանն այս անգամ կարող են փոխվել դերերով, այսինքն՝ վերջինս դուրս գա փոխարինման, Բալեկյանը՝ խաղա առաջին րոպեից։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Մարկոս Պիզելիի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում

Դե Բրույնեն նշել է ԵՎՐՈ 2020-ին երկու ֆավորիտներին

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով

ՀՖՖ-ն ու Macron-ը նոր պայմանագիր կնքեցին

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ուկրաինային տեխնիկական պարտությամբ, որից կշահի Պորտուգալիայի հավաքականը

Ֆանտաստիկա Շվեյցարիա – Դանիա խաղում, Իսպանիան հաղթեց Մորատայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Կրկին հիասթափություն․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն (տեսանյութ)

Մրցակիցը պատժեց․ Ֆինլանդիայի հավաքականը կրկնապատկեց իր առավելությունը (տեսանյութ)

Պարտվում ենք, բայց պահպանում հույսերը․ Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի ֆոտոշարքը

Չստացված մեկնարկ․ Ֆինլանդիայի հավաքականը բացեց հաշիվը (տեսանյութ)

Սկսում ենք! Հայաստանի հավաքականի նախավարժանքը Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղում

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում Չերնոգորիա-Անգլիա խաղում երկրպագուների պահվածքի հարցով