Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 8 տուր

15 Հոկտեմբեր 2019 - 20:00

3

Ֆինլանդիա

0

Հայաստան

1 - 0 Ֆրեդրիկ Յենսեն - 31`

2 - 0 Տեեմու Պուկի - 61`

3 - 0 Տեեմու Պուկի - 88`

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի 7-րդ տուրում ուժերը չափելու է Ֆինլանդիայի ընտրանու հետ: Պատասխանատու այս խաղից առաջ VNews-ի փորձագետները մեր թիմի մեկնարկային կազմի իրենց տարբերակներն են առաջարկում:

Ռոբերտ Գասպարյան

1. Չնայած «գործուղման» առաջին խաղում մեր թիմը չկարողացավ հասնել հաղթանակի համեստ Լիխտենշտեյնի նկատմամբ, սակայն մեր թիմի խաղը պաշտպանությունում կարելի է գնահատել «4»: Այո, հարցեր կան դարպասապահ Արամ Հայրապետյանին, որը գնդակը սարսափելիորեն հետ մղեց, իսկ կենտրոնական պաշտպաններն էլ չհասցրին փակել մրցակցին: Այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ դարպասապահի ու պաշտպանների օղակում փոփոխություն չպետք է տեղի ունենա: Բայց մյուս կողմից, Կամո Հովհաննիսյանի բացակայությամբ, մեր պաշտպանության եզրերը գրեթե չեն աշխատում գրոհելիս: Համբարձումյանը վստահ չէ իր արագության վրա, իսկ Արման Հովհաննիսյանի վրա դրված էր մեծ պատասխանատվություն, այդ իսկ պատճառով գրոհները գրեթե չէին լինում, իսկ երբ լինում էին՝ անօգուտ: Համբարձումյանն իր փորձի հաշվին կարող է արդյունք ապահովել, իսկ Հովհաննիսյանի փոխարեն կարելի է օգտագործել Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին: Նա արագաշարժ է, հետաքրքիր ու գրոհող. այն ինչ պետք է մեզ ֆինների հետ խաղում:

2. Վերջնական հայտացուցակում տեղ է գտել Արտակ Գրիգորյանը: Առաջին հայացքից պատճառը պարզ է. Արթուր Միրանյանը վնասվածք է ստացել ու պետք է մեկը նրան փոխարիներ: Սակայն այս խաղում Արմեն Գյուլբուդաղյանցը ստիպված է լինելու խաղալ առնվազն 1 հենակետայինով: Լիխտենշտեյնի պես մրցակցի հետ խաղում կարելի էր գործել նաև կես հենակետայինով (Ռումյան Հովսեփյան), սակայն այսօրվա մրցակիցը այլ է, պետք է կենտրոնը լավ փակել: Ուստի ենթադրում եմ, որ Գրիգորյանը խաղալու շանս կստանա: Մարկոս Պիզելին այս անգամ ևս կլինի խաղադաշտում, սակայն կգործի ավելի խորքից, կլինի գրոհ զարգացնող: «Փյունիկում» ենթահարձակվողի դիրքում հանդես եկող ու աստիճանաբար մարզավիճակ հավաքող Արաս Օզբիլիսը կարող է շանս ստանալ առաջին իսկ րոպեներից:

3. Հարձակման գծում էլ Գյուլբուդաղյանցը միանշանակ կանի փոփոխություն: Առաջին խաղոմ ոչնչով աչքի չընկած Սարգիս Ադամյանը տրմաբանորեն պետք է նստի պահեստայինների նստարանին՝ ձախ թևում իր տեղը զիջելով Գևորգ Ղազարյանին: Տիգրան Բարսեղյանն ու Ալեքսանդր Կարապետյանը կլինեն իրենց տեղերում:

Արմեն Գյուլբուդաղյանցի և Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ադամանդից էլ վառ. Մխիթարյանի փայլուն ելույթը «Սան Պաոլոյում»՝ առանց պարգևի

«Մխիթարյանը կյանք է տալիս «Ռոմային». «Նապոլիի» հետ խաղի գնահատականները

Մխիթարյան. «Ես վստահ եմ, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից»

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ