fbpx
Բաժիններ

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Իտալիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 5 տուր

05 Սեպտեմբեր 2019 - 20:00

1

Հայաստան

3

Իտալիա

1 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 11`

1 - 1 Անդրեա Բելոտի - 28`

1 - 2 Լորենցո Պելեգրինի - 77`

1 - 3 Անդրեա Բելոտի - 80`

Կարմիր Քարտ Ալեքսանդր Կարապետյան - 46`

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի խմբի առաջատար Իտալիայի ընտրանուն: VNews-ի փորձագետները մեր ընտրանու մեկնարկային կազմի իրենց տարբերակներն են առաջարկում:

Արման Աբելյան

1․ Թեև Արամ Հայրապետյանը բաց է թողել «Ուրարտուի» վերջին 3 հանդիպումները, նա միանշանակ կլինի հավաքականի մեկնարկային կազմում: Եթե դիտարկենք մյուս դարպասապահների մարզավիճակը, ապա խաղային պրակտիկայի առումով այս պահին ամենալավ դրությունում Արսեն Բեգլարյանն է, որը «Դնյապրոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Այդուհանդերձ, Իտալիայի պես հզոր հավաքականի հետ խաղից առաջ մարզչական անձնակազմը հազիվ թե փոփոխություն կատարի նման պատասխանատու դիրքում, երբ Հայրապետյանը լավ մակարդակի վրա է անցկացրել նախորդ հանդիպումները:

2․ Կարծում եմ՝ կխաղանք ավանդական դարձած 4-2-3-1 սխեմայով: Ձախ պաշտպանի դիրքում վերջին տարիներին շատ ֆուտբոլիստներ են հանդես եկել, բայց նրանք իրենց դրսևորել են փոփոխական հաջողություններով: Ընտրական վերջին 2 հանդիպումներում այդ դիրքում Կամո Հովհաննիսյանն էր, որի համար տվյալ գոտին ամենևին էլ խորթ չէր, քանի որ այդտեղ ելույթ էր ունեցել ակումբային կարիերայում: Ամեն ինչ բարեհաջող անցավ, ու Հովհաննիսյանն արդարացրեց սպասելիքները: Ուստի հիմա էլ նրան կարելի է սպասել այդ դիրքում, իսկ Հովհաննես Համբարձումյանին՝ աջ եզրում: Վարազդատ Հարոյանի՝ հիմնական կազմում հայտնվելը քննարկման ենթակա չէ։ Թեև Հայկ Իշխանյանը լավ հանդես եկավ հույների հետ արտագնա մրցավեճում, առաջիկա հանդիպմանը, ըստ ամենայնի, առաջին րոպեից կխաղա շվեդական «Գյոթեբորգի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրե Չալըշըրը, որը նախորդ հավաքին չմասնակցելուց հետո վերադարձել է ընտրանի:

3․ Հենակետային գոտում տարբերակները շատ են: Մշտապես նշում ենք, որ Կառլեն Մկրտչյանը ֆունկցիոնալ առումով լավագույն վիճակում չէ, բայց նույնիսկ նման պարագայում համարվում է մարզչական անձնակազմի առաջին ընտրությունը հենակետային գոտում: Նրա կողքին կխաղա Արտակ Գրիգորյան-Ռումյան Հովսեփյան զույգից որևէ մեկը: Արմեն Համբարձումյանն ավելի կառուցողական ոճի հենակետային է ու կոնկրետ այս մրցակցի հետ հանդիպմանը երևի թե պակաս օգտակար կլիներ, ինչի վկայությունն այն է, որ նա դուրս է մնացել խաղի հայտացուցակից: Քանի որ Գրիգորյանը հույների հետ խաղում մեծ ծավալի աշխատանք կատարեց և հիմնականում լուծեց իր առջև դրված խնդիրը, առավել հավանական է, որ այս անգամ էլ կլինի մեկնարկային կազմում։

4․ Մարզչական անձնակազմը ենթահարձակվողի դիրքում մանևրելու հնարավորություն ունի: Եթե Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ քննարկելու ոչինչ չկա, եզրերում ամեն ինչ ավելի հետաքրքիր է: Ձախ եզրում կարող ենք տեսնել ինչպես Գևորգ Ղազարյանին, այնպես էլ Էդգար Բաբայանին, իսկ հակադարձ եզրում՝ Տիգրան Բարսեղյան-Սարգիս Ադամյան դուետից որևէ մեկին: Հաշվի առնելով, թե հատկապես Ղազարյանը որքան լավ է կարողանում օգնել իր եզրում գործող պաշտպանին, տարածություններ փակել առանց գնդակի, երևի թե նա կլինի հիմնական կազմում: Ինչ վերաբերում է աջ եզրին, ապա Ադամյանը հավաքականում դիտարկվում է հենց այդ դիրքում: Բայց նա հիմա չունի բավարար խաղային պրակտիկա, փոխարենը Բարսեղյանը փայլուն մարզավիճակում է և արդեն 11 գոլ է խփել Ղազախստանի առաջնությունում: Նա հույների հետ մրցավեճում էլ շատ լավ էր աշխատում պաշտպանությունում, անընդհատ օգնում Համբարձումյանին, նաև ժամանակին օգտվում հակագրոհի նետվելու հնարավորությունից: Բաբայան-Ադամյան զույգը երկրորդ խաղակեսում կկարողանա անհրաժեշտության դեպքում մեծապես ակտիվացնելու խաղը մեր հարձակման եզրերում:

5․ Հարձակման կենտրոնում ընտրությունը կտատանվի Ալեքսանդր Կարապետյանի և Արթուր Միրանյանի միջև: Նրանք լիովին տարբեր խաղաոճերի հարձակվողներ են: Միրանյանը, խաղալով առանց գնդակի, ավելի շատ կարող է տեղաշարժվել և ճնշել մրցակցին, իսկ Կարապետյանն ավելի օգտակար է ուժային պայքարում, հատկապես՝ երկրորդ հարկում: Այդուհանդերձ, Ալեքսանդրը շատ ավելի խնամքով է օգտագործում ունեցած գոլային պահերը: Ու նաև հաշվի առնելով Կարապետյանի՝ հավաքականում անցկացրած վերջին 2 արդյունավետ մրցավեճը՝ նա այս պահին ավելի փորձված և վստահելի տարբերակ է մարզչական շտաբի համար:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս

Մխիթարյան․ «Ինձ համար միշտ մեծ պատիվ է երկրիս լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը»

Արման Հովհաննիսյանը մոտ է ղազախական ակումբ տեղափոխությանը

Տալալաևը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Ադամյանը հայր կդառնա

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Աղբյուր․ Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի ղազախների դեմ

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է