fbpx

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշետյնի ընտրանու դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում այսօր հյուրընկալվելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Խաղը մեկնարկելու է 23։45-ին և ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում։

VNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմի հավանական տարբերակը։

Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը Ջիբրալթարի նկատմամբ արտառոց չէր: Դրանից առաջացած էյֆորիան մեծ հաշվով, իմաստ չունի: Դա նույն բանն է, երբ դուք 30 տարեկան եք և հաղթել եք հարևանի ձիուն նարդի խաղալիս: Լիխտենշտեյնը լրիվ այլ պատմություն է: Երևանում մենք նրանց հաղթեցինք մեծ դժվարությամբ, բայց դա էլ է ուրիշ պատմություն: Հիմա լրիվ այլ իրողություն է:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղի համար

1. Ինչպես ասում են՝ հաղթող կազմը չեն փոխում: Այսօրվա խաղում պիտի որ Արմեն Գյուլբուդաղյանցը լուրջ փոփոխություններ չանի: Պաշտպանությունում ստիպված պետք է կատարվի փոփոխություն: Կամո Հովհաննիսյանը թեթև վնասվածք է ստացել ու չի կարողանա մասնակցել խաղին: Բայց կա համարժեք փոխարինող՝ Հովհաննես Համբարձումյանը: Առաջին խաղում Արթուր Քարտաշյանը հակասական տպավորություն թողեց: Կա գոլ ու գոլային փոխանցում, այո: Սակայն առանձին դրվագներում նա հաճախակիորեն պայքարը տանուլ է տվել: Այդ իսկ պատճառով դիտարկում ենք հիմնական կազմում Տարոն Ոսկանյանին:

2. Կիսապատպանությունում հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք, որ փոփոխություն տեղի չի ունենա: Ռումյան Հովսեփյանը, Քարտաշյանի նման, առանձին դրվագներում, հաճախ, սխալ փոխանցումներ էր կատարում: Առաջին գոլն էլ նրա մեղքով մենք բաց թողեցինք: Սակայն առանձին դրվագներում էլ նա հուսալի էր գործում: Մովսիսյանի ուղղությամբ կատարված փոխանցումը միայն ամեն ինչ արժեր: Արտակ Գրիգորյանն ու Հենրիխ Մխիթարյանն ավանդույթի պես լավ հանդիպում անցկացրին ու ևս խաղը կսկսեն առաջին րոպեներից:

3. Հարձակման գծում Արմեն Գյուլբուդաղյանցը ունի նոր տարբերակ: Ջիբրալթարի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողած Տիգրան Բարսեղյանն այս անգամ պատրաստ է: Ալեքսանդր Կարապետյանն էլ վատ տպավորություն չթողեց: Սակայն հիմնական կազմի տղաները՝ Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը հենց սկզբից կխաղան:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են ի աջակցություն Մխիթարյանի ակցիա իրականացնել, սակայն ռիսկը մեծ է

Վենգեր. «Մխիթարյանի հետ տեղի ունեցածը չպետք է լինի ֆուտբոլում»

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Մոնրեալ. «Ինձ Մխիթարյանի բացակայությունն ավելի է մտահոգում, քան տոմսերի թեման»

Պետր Չեխ․ «Կարող ենք ուրախացնել Մխիթարյանին, եթե հաղթենք եզրափակիչում»

Օբամեյանգը խոստացել է հաղթել Եվրոպա լիգան Մխիթարյանի համար

Բերեզովսկին նույնպես մեկնաբանել է Մխիթարյանի որոշումը չմեկնել Բաքու

Բաքուն մեղադրում է Հայաստանին՝ Մխիթարյանին քաղաքական նպատակներով օգտագործելու համար

«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Բարսեղյանին ներեցին. Հայ ֆուտբոլիստը կմասնակցի առաջիկա հանդիպումներին

«Արսենալը» կհանդիպի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին Մխիթարյանի հարցով