fbpx

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 3 տուր

08 Հունիս 2019 - 20:00

3

Հայաստան

0

Լիխտենշտեյն

1 - 0 Գևորգ Ղազարյան - 2`

2 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 18`

3 - 0 Տիգրան Բարսեղյան - 91`

Դե ինչ, արդեն այսօր երեկոյան Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի շրջանակներում: VNews-ը փորձել է կանխատեսել, թե ինչ մեկնարկային կազմ խաղադաշտ դուրս կբերի Արմեն Գյուլբուդաղյանցը:

Ռոբերտ Գասպարյան

Դարպասապահի հարցում կարծես թե կողմնորոշվել ենք՝ ով է Ռոման Բերեզովսկու փոխարինողը։ Արամ Հայրապետյանն իր «գործը» հավաքականում լավ է կատարում։ Ենթադրում եմ, որ Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը Արմեն Գյուլբուդաղյանցը կընտրի համարձակ կազմ՝ 4 պաշտպանով։ Միակ դիրքը, որտեղ հարցականներ կան, ձախ պաշտպանի գոտին է։ Գագիկ Դաղբաշյանի բացակայությամբ՝ այդ դիրքում կդիտարկվի Արման Հովհաննիսյանը։ Նա վաստակել է հավաքականում խաղալու իրավունքը։ Հակառակ եզրից կլինի Հովհաննիսյաններից մյուսը՝ Կամոն, կենտրոնը կփակեն Հարոյանն ու Իշխանյանը։ Շատերի կարծիքով մենք մեր այս անգամվա մրցակցի հետ կարող ենք խաղալ 1 հենակետայինով, բայց ամեն անգամ երբ դիմել ենք նման քայլի՝ գրեթե միշտ ձախողվել ենք։ Այնպես որ՝ Գրիգորյան-Մկրտչյան զույգը կխաղա միանշանակ։ Առջևի կիսապաշտպանական գծում կտեսնենք Էդգար Բաբայանին։ Երիտասարդ ֆուտբոլիստն այս պահին ավելի լավ մարզավիճակում է, քան Գևորգ Ղազարյանը։ Այդ տեսանկյունից Բաբայանի մուտքը սպասելի է։ Աջ եզրային հարձակվողը նորմալ պարագայում կլիներ Օզբիլիսը, սակայն նույն խնդրի պատճառով կխաղա Տիգրան Բարսեղյանը։ Հարձակման կրակագծում պետքէ խաղա Ալեքսանդր Կարապետյանը, քանի որ մրցակիցը բարձրահասակ է։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով