fbpx

Լրացուցիչ

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիտվայի դեմ՝ ըստ VivaroNews-ի

  • Մարտի 27, 19:00
  • Ընկերական խաղ
  • Հայաստան – Լիտվա

Ռոբերտ Գասպարյան

Էստոնիայի հավաքականի հետ խաղից հետո Արթուր Պետրոսյանը նշեց, որ առաջիկա մրցավեճում դարձյալ դուրս է բերելու կազմ, որը մոտ կլինի հիմնականին: Նախևառաջ՝ դարպասապահի դիրքում կտեսնենք «հին նոր» դեմք: Երկար ժամանակ ազգային թիմում պահեստային համարվող Գոռ Մանուկյանին կվստահվի մեր թիմի դարպասը: Բացառիկ շանս:

Թեպետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ հաջորդ խաղում կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել, բայց պետք է ամրապնդել պաշտպանությունը: Էստոնիայի հետ մեր թիմն ընդհանուր առմամբ վատ չպաշտպանվեց: Նման պարագայում չարժե փոխել կենտրոնականների զույգը և խաղադաշտ դուրս բերել Գաել Անդոնյանին: Հարոյան-Իշխանյան զույգն արդարացրեց իմ կարծիքով:

Եզրային պաշտպանների հարցում միանշանակ է միայն Գագիկ Դաղբաշյանը: Նրանց զատ ձախ պաշտպան մեր թիմը չունի: Մի անգամ եզրայինի դիրքում օգտագործվեց Գեղամ Կադիմյանը, սակայն փորձարկումը չհաջողվեց: Արտակ Եդիգարյանն էլ այս անգամ դուրս մնաց հայտացուցակից: Աջ եզրում կա երկու տարբերակ՝ նախորդ խաղում փորձակված Կամո Հովհաննիսյան կամ վերջերս խաղային պարկտիկայից զրկված Հովհաննես Համբարձումյան: Կարծում եմ այս անգամ խաղադաշտ դուրս կգա ավելի ունիվերսալ Հովհաննեսը, որը հանգիստ կարող է ձևափոխել խաղը 3 կենտրոնական պաշտպանի:

Հենակետային գոտում այս անգամ նախապատվությունը կտրվի 2 ֆուտբոլիստի՝ ի տարբերություն նախորդ խաղի, երբ Ռումյան Հովսեփյանի կողքին խաղում էր ավելի ստեղծագործող Արտյոմ Սիմոնյանը: Դա լրացուցիչ հնարավորություն պիտի տար Հենրիխ Մխիթարյանին, սակայն այդ փորձարկումից Արթուր Պետրոսյանը գոհ չէր: Այս անգամ գուցե, Հովսեփյանի կողքին տեսնենք Արտակ Գրիգորյանին:

Հենրիխ Մխիթարյանի հետ այս անգամ խաղադաշտում կփորձեն հարձակվել նույն Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը, իսկ նրանց հարձակման գծում կմիանա, կարծում եմ, Տիգրան Բարսեղյանը: Մեր թիմը դարձյալ կփորձի խաղալ կեղծ 9 համարով, որի դերը հանգիստ կարող են կատարել թվածս տղաները:

1 2 3

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

ԱՊԼ. Մխիթարյանն ու խաղընկերները չկարողացան դիմադրել «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ալեքս Իվոբին կատակում է Մխիթարյանի հետ Միկի Մաուսի վերնաշապիկը կրելու համար (տեսանյութ)

Առջևում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն է. «Արսենալի» հերթական մարզումը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի ֆոտոշարքը նոր մրցաշրջանից առաջ (լուսանկարներ)

Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների նոր խաղաշապիկները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Ամեն ինչ պատրաստ է Պրեմիեր լիգայի մեկնարկին»

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Լացիոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Արսենալի» ֆուտբոլիստների գնահատականները «Լացիոյի» դեմ խաղում

Մարկոսի սկզբունքներին դեմ է աչքի չընկնել արդյունավետ գործողությամբ (տեսանյութ)

Մխիթարյանը «Լացիոյի» դեմ խաղից հետո խաղաշապիկը նվիրել է երկրպագուի (տեսանյութ)

Մխիթարյանի գեղեցիկ հնարքը «Լացիոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում եմ, որ թիմակիցներս ժամանակ առ ժամանակ զգան Հայաստանի «համը»