fbpx

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 13-ից Երևանում սկսել է նախապատրատվել Լիբանանում անցկացվելիք միջազգային մրցաշարին և հունիսի 28-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցող Եվրո- 2021-ի նախընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպմանը:

ՀԲՖ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կազմում, տեղի են ունեցել փոփոխություններ: Հավաքականին են միացել Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը և Միքայել Հակոբյանը, ովքեր նախորդ տարի հանդես էին գալիս Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում:

Հայտնի է դարձել, որ առաջիկա խաղին չի կարող մասնակցել Անդրե Սփայթ Մկրտչյանը, քանի, որ նա գտնվում է NBA-ի «Դենվեր» ակումբի ճանբարում:
Հավաքականին չի կարող միանալ նաև Արկադի Մկրտիչյանը:

ՀԻշեցնենք, որ հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: