«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան - VNews
Բաժիններ

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

16.08.2020 Ararat 1 0 Pyunik 12 scaled - «Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Աշխարհում քիչ են ֆուտբոլիստները, որոնք մինչև 25 տարեկանը գոլ չեն խփում, չհաշված դարպասապահներին: Նման ֆուտբոլիստ էր Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» ձախ պաշտպան Սերոբ Գրիգորյանը, որն ուղիղ մեկ ամիս առաջ ֆանտաստիկ հարվածով գրավեց «Նոայի» դարպասը: Դրանից հետո նա միացավ ազգային հավաքականին, որն ընտրական փուլերում գրանցեց իր պատմության լավագույն մեկնարկը:  VNews.am-ը զրուցեց Գրիգորյանի հետ Հայաստանի հավաքականի վերջին հաջողությունների, «Փյունիկի» անհաջող մեկնարկի ու վերափոխման, ինչպես նաև կարիերան շարունակելու հեռանկարների մասին:

Դուք Վլադիկավկակազում եք ծնվել և մեծացել, սակայն 20 տարեկանից Հայաստանում եք խաղում: Հայերեն այստե՞ղ եք սովորել:

Ոչ, մեր ընտանիքում միշտ հայերեն ենք խոսել: Մենք ռուսերեն էինք խոսում միայն այն ժամանակ, երբ տանից դուրս էինք գալիս և մեզ հետ հայերից բացի այլազգի մարդիկ էին լինում:

Ձեր ծնողները հա՞յ են:

Այո: Ի տարբերություն ինձ, նրանք Հայաստանում են ծնվել և մեծացել, հետո նոր մեկնել են Ռուսաստան:

Հայաստանում Ձեր առաջին թիմը «Շիրակն» էր, սակայն արդեն 6 տարի է «Փյունիկում» եք: Չափազանց երկար ժամանակ է՝ տրանսֆերներով հագեցած հայկական ֆուտբոլի համար…

Ակումբում 3 հնաբնակներից մեկն եմ: Երբ եկա այս կազմից միայն Ալիկ Առաքելյանը և Արթուր Քարտաշյանն էին թիմում: Ակումբում ինձ շատ լավ եմ զգում: Աշխատակիցների հետ ընկերներ ենք դարձել՝ նրանք հարգում են ինձ, իսկ ես՝ նրանց: Հայաստանում մնալու դեպքում կցանկանայի «Փյունիկում» խաղալ, այստեղ ինձ ամեն ինչ գոհացնում է:

Բայց մտածո՞ւմ եք նաև արտասահմանում խաղալու մասին:

Հայաստանում բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել արտասահմանյան ավելի ուժեղ առաջնություն: Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է: Անհնար է առաջադիմել, եթե ձգտում չունես կատարելագործվել և զարգացնել կարիերան:

Բայց արդյո՞ք դա լավ է VBET Պրեմիեր լիգայի համար: Եթե լավագույն ֆուտբոլիստներն անընդհատ հեռանան, առաջնությունը չի ուժեղանա:

Նշվածում ճշմարտություն կա: Բայց որպեսզի ֆուտբոլիստները նախընտրեն մնալ Հայաստանում, հարկավոր է ուժեղացնել առաջնությունը, շատ ավելի որակյալ լեգեոներներ հրավիրել, որոնց խաղերն ու մարզումները տեսնելով հայ ֆուտբոլիստները կառաջադիմեն:

Մեր ընտրանին

«Փյունիկի» ներկայիս լեգեոներները որակյալ չե՞ն:

Տեսնում եք, որ գարնանը մեր արդյունքները բարելավել ենք, ուստի կարելի է հետևություն անել, որ նոր լեգեոներները բարձրացրել են թիմի որակը:

Ովքե՞ր են լավագույն լեգեոներները, որոնք Ձեզ հետ խաղացել են «Փյունիկում»:

Դարպասապահներից միանշանակ Բուչնևը, պաշտպաններից՝ Դիդյե Կադիո Բորիսը կիսապաշտպաններից՝ Դենիս Տալալայը, իսկ հարձակվողներից՝ Մոհամեդ Կոնատեն:

7W2A8802 960x720 - «Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկում» լուրջ փոփոխություններ կատարվեցին, նոր քաղաքականության մասին խոսվեց, բայց միևնույն է թիմի անհաջող մեկնարկը զարմանալի էր: Ի՞նչն էր պատճառը:

Փոփոխություններից հետո թիմին ժամանակ էր պետք: Ֆուտբոլում մանրուքներ չկան: Որոշ խաղերում պետք է հաղթեինք, բայց չստացվեց: Միգուցե ֆուտբոլիստների որակը չբավարարեց:

Բայց թիմում էին Արաս Օզբիլիսի մակարդակի ֆուտբոլիստ, Անտոն Կոբյալկոն, որը բավականին արդյունավետ էր «Արարատ-Արմենիայում», Հայաստանի հավաքականի թեկնածու Ալիկ Առաքելյանը…

Գոլերը անհատներից կախված չեն: Հարձակվողների համար թիմը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի: Այդ հարցում մենք թերացել էինք:

Ինչո՞ւ Արտակ Օսեյանին չստացվեց հաջողության հասնել «Փյունիկում»:

Դժվար է ասել: Արդյունքներից բացի կարևոր է, թե մարզիչն ինչ է տալիս ֆուտբոլիստներին: Կոնկրետ ես շատ բան եմ սովորել Օսեյանի հետ աշխատանքից: Նույնը վերաբերում է նաև այս տարիների ընթացքում մեր մյուս մարզիչներին: Յուրաքանչյուրից ինչ-որ բան սովորել եմ ու բարելավել իմ խաղը:

Գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո «Փյունիկը» լավ արդյունքների է հասնում: Ինչպե՞ս կբնութագրեք նրա աշխատանքը որպես մարզիչ:

Տակտիկապես լավ է պատրաստ, մոտիվացնող է և պահանջկոտ: Կարծում եմ՝ մարզիչը պետք է հենց այդպես պահանջկոտ լինի, այլապես ֆուտբոլիստը չի զարգանա: Նույնիսկ ամենատաղանդավոր խաղացողին հարկավոր է շատ մարզվել:

«Փյունիկը» դուրս է մնացել VBET Հայաստանի գավաթի խաղարկությունից, իսկ Պրեմիեր լիգայում զգալի զիջում է առաջատարներին: Արդեն մտածո՞ւմ եք հաջորդ մրցաշրջանի մասին:

Իհարկե՝ ոչ: Քանի դեռ տեսական շանսեր ունենք մրցանակային տեղ գրավելու, շարունակելու ենք պայքարը: Մեր առջև խնդիր է դրված հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք՝ ֆուտբոլիստներս նույնպես այդպիսի ձգտում ունենք, այլապես խաղալու իմաստ չկա: Նույնիսկ մարզումների ժամանակ, ոչ ոք չի ցանկանում պարտվել: Բացի այդ, մեզ հարկավոր է հաղթողի հոգեբանություն ձեռք բերել:

Դուք Ձեր առաջինը գոլը հեղինակցեիք 25 տարեկանում, ինչը հատկապես ժամանակակից ֆուտբոլում, հազվադեպ է պատահում: Ինչո՞ւ նախկինում չէր ստացվում:

Համարձակ չէի գործում, լավ դիրքերում հայտնվելիս չէի հարվածում: Ձախ պաշտպանի դիրքն էլ այնպիսին է, որ խաղերի ժամանակ հազվադեպ ես լավ դիրքում հայտնվում: Բայց արդեն սկսելու եմ ավելի հաճախ խաղն ինձ վրա վերցնել:

50601143178 8fa08931ab o 960x667 - «Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան
Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել եք 2016 թվականին, հետո 4 տարվա դադարից հետո արդեն 2020-ին՝ Խոակին Կապառոսի օրոք: Հիմա շատ է խոսվում, որ հավաքականում մթնոլորտը փոխվել է: Նման բան նկատե՞լ եք:

Երբ 2016-ին հրավեր ստացա, դեռ երիտասարդ էի, ինքնամփոփ, քչերին էի ճանաչում, մեկ խաղի էի հայտավորվել, այդ պատճառով չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի մթնոլորտ էր: Հիմա արդեն շատերին եմ ճանաչում և կարող եմ ասել, որ թիմում հիանալի մթնոլորտ է: Երբեք չես տեսնի, որ որևէ մեկը վիրավորի մյուսին, ընդհակառակը՝ բոլորը փորձում են ամեն ինչում օգնել միմյանց:

ԱԱ-2022-ին ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկեց 3 հաղթանակով, ինչը բոլորին զարմացրեց: Ֆուտբոլիստները նույնպե՞ս զարմացած էին:

Ինչպես արդեն նշեցի, ֆուտբոլում մանրուքներ չկան: Այդ հաղթանակների համար մենք շատ լավ աշխատանք էինք տարել: Մենք խաղադաշտ էինք մտնում միայն հաղթելու մտքով:

Երեք հանդիպումներում էլ դուք մնացիք պահեստայինների թվում: Ափսոսանք զգո՞ւմ էիք, որ չմասնակցեցիք այդ հաղթանակներին:

Պահեստայինների նստարանին այդ պահին մեծ իրարանցում էր, շատ էինք ցանկանում, որ թիմը հաղթի, նույնիսկ առանց մեզ: Բայց նաև մեծ էր ցանկությունը մասնակցել խաղին, նույնիսկ մտածում էի. «Որքան լավ կլիներ հիմա խաղադաշտում լինել և օգնել թիմին»:

Որպես Խոակին Կապառոսի աշխատանքի դրական կողմ նշվում է նաև ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներ ունենալը: Նա Ձեզ հետ զրուցե՞լ է:

Այո, բայց դրանք կարճ զրույցներ են եղել: Օրինակ, նա կարող է կանչել մի քանի խորհուրդ տալ, ոգևորել: Մարզիչը կարողացել է այնպես անել, որ բոլոր ֆուտբոլիստներն իրենց կարևոր զգան: Նա ասում է, որ վստահում է բոլորիս, պարզապես տվյալ մրցավեճում նրան այս կամ այն խաղաոճի ֆուտբոլիստներ են հարկավոր: Ուժերիդ նկատմամբ հավատն իսկապես զգում ես մարզչի կողմից: Մեր թիմում լավ մթնոլորտը նաև նրա շնորհիվ է:

Իսկ երբ հավաքականը խաղեր չունի, Կապառոսը թիմի խաղացողների հետ կապ պահպանո՞ւմ է: Օրինակ՝ առաջնության խաղերից հետո խորհուրդներ կամ դիտողություններ անու՞մ է:

Ոչ, ինձ հետ դեռ չի եղել: Միայն գիտեմ, որ ակումբի կազմում մեր խաղերից հետո նրա շտաբին են ուղարկում այն սարքի տվյալները, որոնք մենք խաղերի ժամանակ կրում ենք և որը ցույց է տալիս կատարած աշխատանքի ցուցանիշները:

P3165227 960x720 - «Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Հարցազրույցի սկզբում ասացիք, որ բոլորը մտածում են արտասահմանյան ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու մասին: Համապատասխան առաջարկ ստացե՞լ եք:

Միշտ շշուկների մակարդակում է եղել, բայց կոնկրետ առաջարկ չի եղել:

Գործակալ ունե՞ք որ այդ հարցերով զբաղվի:

Ոչ:

Միգուցե, այդ պատճառով էլ առաջարկներ չկան:

Գործակալներից համագործակցության առաջարկներ ստացել եմ, բայց պայմաններն ինձ դուր չեն եկել:

Սովորաբար, երբ ֆուտբոլիստը սկսում է հավաքականում խաղալ, նրա համար ավելի է հեշտանում նոր թիմ գտնել:

Իսկապես այդպես է: Ես էլ զգում եմ, որ հավաքական հրավիրվելուց հետո տրանսֆերի մասին շշուկները շատացել են, բայց հստակություն չկա:

Դեկտեմբերին դուք երկարաձգել էիք «Փյունիկի» հետ պայմանագիրը: Որքա՞ն ժամկետով է այն նախատեսված:

Մինչև 2022 թվականի ամառը:

Հայաստանում պայմանագիր կնքելուց հաճախ պայմանավորվում են, որ արտասահմանից առաջարկ ստանալու դեպքում ակումբը չխոչընդոտի տեղափոխությանը: Ձեր և «Փյունիկի» միջև նման համաձայնություն կա՞:

Ոչ, բայց եթե տրանսֆերի հնարավորություն լինի, կարծում եմ հանգիստ կնստենք, կզրուցենք և համաձայնության կհասնենք:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)