«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով - VNews
Բաժիններ

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը: Կիսապաշտպանը կարևոր տարիք է մուտք գործում բարձր տրամադրությամբ. Մխիթարյանը հասել է խաղային հասունության շատ բարձր մակարդակի, անհատական առումով անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը, փայլում է «Ռոմայի» կազմում:

Ներկայացնում ենք անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստի հարուստ կարիերայի ամենակարևոր դրվագներն իր ապրած տարիների քանակով՝ 32 կետով:

1. Նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում. Մխիթարյանը մանկապատանեկան տարիքում Բրազիլիա կատարած շրջագայությունից հետո (Հենրիխն «ուսանել» է Լ̶ա̶զ̶ա̶ր̶յ̶ա̶ն̶ ̶ճ̶ե̶մ̶ա̶ր̶ա̶ն̶ո̶ւ̶մ̶ «Սան Պաոլոյում») վերադարձավ Երևան և պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշեց իր նորամուտը «Փյունիկի» կազմում՝ 2006 թվականի հունիսի 27-ին «Ուլիսի» դեմ խաղում, երբ դեռ 17 տարեկան էր:

2. Առաջին հեթ-տրիկը. 2007 թվականի սեպտեմբերի 23-ին «Շիրակի» դեմ կայացած խաղում Մխիթարյանը գրանցեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը, առաջինը՝ 8-ից:

3. Չեմպիոնությունները Հայաստանում. «Փյունիկի» հետ Մխիթարյանը 4 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն՝ 2006-ից մինչև 2009 թվականները: Վերջին մրցաշրջանում Հենրիխը փայլեց՝ անցկացրած 16 խաղում խփելով 13 գոլ, իսկ ընդհանուր առմամբ «Փյունիկում» 87 խաղում խփեց 35 գոլ:

4. Հաղթանակը՝ Թուրքիայի դեմ. Մխիթարյանի՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում ունեցած ամենավառ հիշողությունը Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակն է: 2008 թվականի օգոստոսի 21-ին Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլում Հայաստանն ընդունել էր Թուրքիայի ընտրանուն: Մրցակիցը բացեց խաղի հաշիվը խաղի 67-րդ րոպեին, որին պատասխանեց Կառլեն Մկրտչյանը՝ 89-րդ րոպեին, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Մխիթարյան թիմակցի հետ պատ խաղարկելուց հետո հաղթական գոլ խփեց ու առաջին անգամ հերոսացավ իր երկրի համար:

5. Նորամուտը հավաքականում. Թուրքիայի դարպասը գոլ խփելու ժամանակ Մխիթարյանն արդեն նշել էր նորամուտը ազգային հավաքականում. պատմական այդ պահը տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 14-ին՝ Պանամայի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղում:

6. Առաջին գոլը հավաքականում Մխիթարյանը խփեց 2009-ի մարտի 28-ին՝ aշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Էստոնիայի հավաքականի դեմ խաղում:

7. Արկածների սկիզբն արտերկրում. 2009-ին Մխիթարյանն իր փայլուն ելույթներով չէր կարող չգրավել արտասահմանյան ակումբների ուշադրությունը: Արտերկրում նրա առաջին կանգառը եղավ Դոնեցկի «Մետալուրգը»: Ուկրաինիական ակումբի կազմում, 2009-ի հուլիսի 16-ին Հենրիխն իր նորամուտի խաղում գոլ խփեց: Այդ մրցաշրջանում 38 խաղում խփած 14 գոլից հետո Մխիթարյանը 2010-ին արդեն թիմի ավագ դարձավ՝ հանդիսանալով դոնեցկյան ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը:

8…Բայց օրեր անց՝ օգոստոսի 30-ին Մխիթարյանի հետ պայմանագիր է կնքում Ուկրաինայի ամենաանվանի ակումբներից մեկը՝ «Շախտյորը». հայ կիսապաշտպանի համար դոնեցկյան ակումբը վճարում է 5.8 միլիոն եվրո: Մխիթարյանի կարիերայում սկսվեց շատ կարևոր փուլ:

9. Նորամուտը «Շախտյորում» Մխիթարյանը նշեց 2010-ի սեպտեմբերի 10-ին՝ «Օբոլոյի» դեմ, իսկ առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ «Տավրիայի» դեմ հանդիպմանը:

10. Նորամուտը Չեմպիոնների լիգայում Մխիթարյանը նշեց 2010-ի սեպտեմբերի 28-ին՝ խմբային փուլի 2-րդ տուրի «Բրագայի» դեմ խաղում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղին

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Միլանի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

Ֆոնսեկան պատասխանել է Մխիթարյանի ու Իբրահիմովիչի վերաբերյալ հարցին

Ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում». ՈՒԵՖԱ-ի անդրադարձը (տեսանյութ)

«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշիվներով հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել 2 առանցքային ֆուտբոլիստից

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

3 պատճառ՝ մեկ նախադասությունում. Հալանդի վերաբերյալ «Բորուսիայի» պատասխանը

«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Նապոլին» լքում են պայքարը, «Արսենալը» հաջորդ փուլում է, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն