Հայաստանի հավաքականի սենսացիան ու Հալանդի սերիալը. ինչ եղավ նախորդ շաբաթ - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի սենսացիան ու Հալանդի սերիալը. ինչ եղավ նախորդ շաբաթ

31.03.2021 Armenia 3 2 Romania 31 scaled - Հայաստանի հավաքականի սենսացիան ու Հալանդի սերիալը. ինչ եղավ նախորդ շաբաթ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:35

-

-

Նախորդ շաբաթը հաղթական, նույնիսկ փառահեղ ստացվեց մեզ համար: Հայաստանի հավաքականը հիասքանչ մեկնարկեց Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ:

VNews-ը ամփոփում է նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Իսլանդիայի ու Ռումինիայի ընտրանուն: Իսլանդացիներին Կապառոսի թիմը հաղթեց գրագետ մարտավարությամբ՝ պաշտպանվելով ու սպասելով իր պահերին: Բարսեղյանի ու Բայրամյանի գոլերը 3 միավոր բերեցին մեր ընտրանուն:

Այն ինչ կատարվեց 3 օր անց՝ մարտի 31-ին, շատ ավելի ֆանտաստիկ էր: Ավելի ուժեղ մրցակցի՝ Ռումինիայի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով առավելության հասավ՝ պարտվելով 1-2 հաշվով: Իհարկե՝ շատ օգնեց նաև մրցակցի ֆուտբոլիստի կարմիր քարտը:

Մեր խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականն էլ, իր հերթին, սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից, ինչի արդյունքում առաջին 3 տուրից հետո՝ մինչև սեպտեմբեր, J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը՝ լինելով այն 4 թիմերից մեկը, որ 100 տոկոսանոց ցուցանիշ ունի ընտրական այս փուլում:

Միջազգային դադարից զատ այլ իրադարձություններ ևս տեղի ունեցան: «Մանչեսթեր Սիթիի» լեգենդ Սերխիո Ագուերոն հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին:

ՖԻՖԱ-ի «վիրուսը» լուրջ հարված հասցրեց «Բավարիային»: Լեհաստանի հավաքականի կազմում վնասվածք ստացավ Ռոբերտ Լևանդովսկին, ինչի արդյունքում բաց կթողնի մոտ 4 շաբաթ, այդ թվում՝ ՉԼ 1/4 եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ խաղերը:

Տարօրինակ պայմաններում վնասվածք ստացավ նաև «Ռեալի» առաջատար Սերխիո Ռամոսը: Կոսովոյի հետ հանդիպմանը իսպանացին մասնակցեց 6 րոպե և ստացավ մկանային վնասվածք, որի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:

Արտասովոր շրջագայություն իրականացրեց «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան՝ ֆուտբոլիստի հոր՝ Ալֆ-Ինգե Հալանդի հետ: Ռայոլա-Հալանդ-ավագ տանդեմը, նախ, մեկնեց Բարսելոնա՝ բանակցելու Ժոան Լապորտայի հետ, իսկ հետո արդեն Մադրիդ՝ հանդիպելու Ֆլորենտինո Պերեսին:

Ուիքենդին տեղի ունեցան շատ կարևոր հանդիպումներ: Պրեմիեր լիգայում պատկերն առանձնապես չփոխվեց. հատկանշական էր «Չելսիի»՝ Տուխելի գլխավորությամբ առաջին պարտությունը «Վեսթ Բրոմվիչից»:

Լա լիգայի չեմպիոնության պայքարն ավելի սրվեց: Առաջատար «Ատլետիկոն» հերթական միավորները կորցրեց՝ պարտվելով «Սևիլիային»: «Ռեալը» հաղթեց, իսկ «Բարսելոնան» իր հանդիպումը կանցկացնի այսօր:

Լիգա 1-ում «Լիլն» անչափ կարևոր հաղթանակ տարավ ՊՍԺ-ի հանդեպ ու պոկվեց 3 միավորով. Նեյմարը հեռացվեց խաղադաշտից: «Բավարիան» հաղթեց «Լայպցիգին»՝ սպանելով ինտրիգը Բունդեսլիգայում, իսկ «Ինտրերն» արդեն 8 միավորի առավելություն ունի «Միլանի» նկատմամբ՝ ավելի մոտենալով Սկուդետոյին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Վատագույն «Պանենկան» երբևէ՞. Ագուերոյի վրիպումը, որ ազդեց խաղի ելքի վրա (տեսանյութ)

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Ինչի է պատրաստ Ագուերոն հանուն «Բարսելոնայի» ու Մեսիի հետ խաղալուն

Նագելսմանը որոշել է՝ որն է համար մեկ տրանսֆերային նպատակը «Բավարիայում»

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Մբապեն «Ռեալի» առաջնահերթ տրանսֆերն է ամռանը, բայց եթե ՊՍԺ-ն դեմ լինի, նրանք կփորձեն գնել Հալանդին

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը` ընթացիկ մրցաշրջանում. Instat-ի հատուկ հաշվարկը

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Աղբյուր. Մեսին համաձայնել է աշխատավարձի նվազեցման, որ «Բարսային» օգնի Հալանդին ձեռք բերելու հարցում