Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Արարատ» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Արարատ» (տեսանյութ)

«Արարատի» կազմը համալրել է փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի կայքը։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապանը»:

Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում:  Իր կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկում», «Իմպուլսում» և «Ուլիսում», իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատի» կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:

Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատում» և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:

«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստան. պայմանագիրն արդեն ստորագրված է

«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

«Ռեալը» կարող է հրաժարվել իր աստղից, եթե հաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

3 պատճառ՝ մեկ նախադասությունում. Հալանդի վերաբերյալ «Բորուսիայի» պատասխանը

«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Պետրոս Ավետիսյանը չմնաց Ռուսաստանում

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

«Չելսին» պատրաստ է 300 միլիոն տրամադրել տրանսֆերներին

Բրազիլացի 30-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանում

Կրոսին հարց է ուղղվել Մբապեի և Հալանդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Աբրամովիչը հսկայական գումար կծախսի. միայն մեկ տրանսֆերի հարցում են բոլոր համաձայն