fbpx
Բաժիններ

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Աստանայում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Ցավոք, Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ և 10 թիմերի մրցավեճում վաստակած 4 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը՝ հետևում թողնելով միայն նույնքան միավոր վաստակած հունգարուհիներին և բոլոր մրցախաղերում էլ պարտված Եգիպտոսի հավաքականին:

Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց ղազախներից 1-3 հաշվով կրած պարտությամբ: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Էլինա Դանիելյանը պարտվեց Ժանսայա Աբդումալիկին, իսկ Աննա Սարգսյանն ու Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Գուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային:

Մեր հավաքականի կազմում առավել հաջողը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր, որը 8 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Էլինա Դանիելյանը 8 պարտիաներում իր թիմին 3,5 միավոր պարգևեց, Աննա Սարգսյանը նույնպիսի արդյունք ցույց տվեց 9 հնարավորից: Մարիա Գևորգյանը 6 հնարավորից վաստակեց 2,5 միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը 5 պարտիաներում ընդամենը մեկ միավոր գրանցեց իր օգտին:

Ղազախստանի հավաքականը, որին մարզում է Հայաստանի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը, 10 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսը նվաճած Չինաստանի ընտրանին 9-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով ուկրաինուհիներին, որոնք զրկվեցին բրոնզե մեդալներից և 12 միավորով զբաղեցրին 4-րդ հորիզոնականը:

Իսկ բրոնզե մեդալները բաժին հասան վրացիներին, որոնք ոչ-ոքի ավարտելով մրցախաղը ռուսների հետ, վաստակեցին 12 միավոր ու լրացուցիչ գործակիցներով գերազանցեցին Ուկրաինայի հավաքականին: Ռուսաստանի ընտրանին 14 միավորով դարձավ արծաթե մրցանակակիր:

ԱՄՆ-ի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն և 7 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: 9 միավորով 6–րդ տեղը

զբաղեցրեց Հնդկաստանի հավաքականը՝ ոչ-ոքի խաղալով Հունգարիայի ընտրանու հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Լիլիթ Մկրտչյանը 19-րդն է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը

Լիլիթ Մկրտչյանը 9-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց