Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին

sheriff 1 - Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտը» եվրագավաթներում կատարել է իր նվազագույն խնդիրը և հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Դա ակումբին երաշխավորել է եվրագավաթներում նվազագույնը 6 խաղի անցկացում: Բայց ընդամենը մեկ շաբաթում Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է  իր առավելագույն նպատակին հասնել և ապահովել իր տեղը եվրագավաթի խմբային փուլում:

ՉԼ որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեր չեմպիոնը նվազագույնը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր ՝ նվաճում, որը երբեք հայկական ակումբներին չի հաջողվել:  Բայց դրա համար հարկավոր է գերազանցել «Շերիֆին», որը համարվում է այս զույգի ֆավորիտը:

Ինչպիսի՞ ակումբ է Մոլդովայի չեմպիոնը, ի՞նչ անհավանական ցուցանիշներ է գրանցել Եվրոպայում, և ո՞վ է նրանց առաջնորդում դեպի հաղթանակներ: VNews.am-ը ներկայացնում է «Ալաշկերտի» մրցակից «Շերիֆին»:

Պատմությունը

Տիրասպոլ քաղաքի ակումբն համեմատաբար երիտասարդ է, այն ստեղծվել է 1997 թվականին՝ «Տիրաս» ակումբի հիման վրա: Ակումբն իր անվանումը ստացել է «Շերիֆ» հոլդինգի պատվին, որը Տրանսնիստրիայի խոշորագույն կազմակերպությունն էր:

Առաջին երկու տարում «դեղնասևերն» լավագունն են դարձել երրորդ ու երկրորդ դիվիզիոններում, և 1998-ի հուլիսին նորամուտն են նշել Մոլդովայի առաջնությունում: Հենց առաջին՝ 1998/99 մրցաշրջանում «Շերիֆն» տիտղոս է նվաճել՝ դառնալով Մոլդովայի գավաթակիր:

Ընդամենը մեկ տարի անց «Շերիֆը» դարձել է մոլդովական ֆուտբոլի հեգեմոն: 2001-2021 թվականներին տրիասապոլցիները 19 անգամ դարձել են Մոլդովայի չեմպիոն: Նրանք  չեմպիոնի կոչումը չեն  նվաճել միայն ն 2010/11 առաջնությունում ՝ տիտղոսը զիջելով «Դաչիային»: Այսպիսով 21-րդ դարում Եվրոպայի ազգային առաջնություններում չեմպիոնությունների քանակով «Շերիֆը» ռեկորդակիր է:

Բացի այդ, «Շերիֆը» նաև 10 անգամ դարձել է Մոլդովայի գավաթակիր և 7 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև 2 անգամ (2003, 2009) նվաճել է ԱՊՀ գավաթը, որը հատկապես 2000-ականների սկզբում բարձրակարգ մրցաշար էր:

«Շերիֆի» հեգեմոնիան արտահայտվում է նաև թիմի ֆուտբոլիստների անհատական նվաճումներով: Ակումբի ֆուտբոլիստները 15 անգամ դարձել են Մոլդովայի առաջնության լավագույն ռմբարկու: Նրանցից մեկը եղել է «Նոայի» նախկին մարզիչ Իգոր Պիկուշչակը (2007/08 մրցաշրջան, 14 գոլ):

Մոլդովայի առաջնություններում «Շերիֆի» ֆուտբոլիստները 8 անգամ ճանաչվել են լավագույն դարպասապահ, 9 անգամ՝ լավագույն պաշտպան, 5 անգամ՝ լավագույն կիսապաշտպան և 10 անգամ՝ լավագույն հարձակվող:

12593954 231821387150037 5016388092866919443 o 960x640 - Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին

Ելույթները նախորդ մրցաշրջանում

2020/21 մրցաշրջանից սկսած Մոլդովան վերադարձել է աշուն-գարուն համակարգին, որը երկրում գործում էր մինչև 2017 թվականը: Նախորդ մրցաշրջանում Մոլդովայի առաջնության թիմերը 8-ից դարձան 10, ինչի պատճառով մրցաշարն արդեն բաղկացած է 36 տուրից, այլ ոչ թե նախկինի պես՝ 28-ից:

Նախորդ առաջնության 36 հանդպիումներում «դեղնասևերը» 32 հաղթանակ են տոնել,  ընդամենը 1 պարտություն կրել, և 99 միավորով  գերազանցել մրցակիցներին: Ամենամոտ հետապնդող «Պետրոկուբը» տիրասպոլցիներից հետ է մնացել 16 միավորով:

Մեր ընտրանին

«Շերիֆը» նաև նախանձելի արդյունավետություն է ցուցադրել: Տրանսնիստրիայի թիմը 116 գոլ է խփել (միջինը մեկ խաղում 3,22 գոլ): Տիրասպոլցիների հարձակվող Ֆրանկ Կաստանեդան դարձել է 28 գոլի հեղինակ, այն դեպքում, որ նրա մոտակա հետապնդողը խփել է ընդամենը 16 գոլ:

Մոլդովայի գավաթում թիմը հասել է եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել է Գարեգին Կիրակոսյանի նախկին թիմին՝ «Սֆինտուլ Գեորգեին»:

Մարզիչը

«Շերիֆի» ղեկավարները մարզիչներ փոխելու մոլուցք ունեն: Ակումբի պատմության 24 տարիների ընթացքում թիմը 24 գլխավոր մարզիչ է ունեցել, իսկ ևս 4-ը եղել են ժամանակավոր պաշտոնակատար: Մարզչական այդ քաոսի մեջ առանձնանում է Լեոնիդ Կուչուկը: Բելառուսը 2004-2010 թվականներին գլխավորել է «Շերիֆը» և թիմին ամեն տարի չեմպիոն դարձրել: Հետագայում Կուչուկը մարզել է ռուսական հեղինակավոր թիմեր, այդ թվում Մոսկվայի «Լոկոմոտիվը»:

2002 թվականի մարտին «Շերիֆի» գլխավոր մարզիչ է դարձել Միխայ Ստոյկիցան, որը մի քանի ամիս անց թիմին դարձրել է Մոլդովայի կրկնակի չեմպիոն: Այդուհանդերձ, ռումինացին նույնպես արագ լքել է իր պաշտոնը, իսկ մեկ տարի անց նշանակվել է Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

«Շերիֆը» այժմ մարզում է Յուրի Վերնիդուբը: Ուկրաինացին թիմի ղեկը ստանձնել է 2020-ի դեկտեմբերին և անմիջապես չեմպիոն դարձրել: 55-ամյա մասնագետը 20 տարի առաջ է սկսել մարզչական կարիերան, սակայն այս ընթացքում ընդամենը 4 թիմ է գլխավորել: Ուկրաինայում նա մարզել է իր հարազատ «Մետալուրգը» (Զապորոժյե) և «Զայրան», իսկ Բելառուսում՝ Սոլիգորսկի «Շախտյորը»:

84f8f Yuriy Vernidub 960x533 - Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին

Վերնիդուբը հատկապես հաջող է աշխատել «Զարյայում», որի կազմում երկու անգամ (2016, 2018) ճանաչվել է Ուկրաինայի լավագույն մարզիչ: Ուկրաինացու աշխատանքը բարձր է գնահատվում նաև Հայաստանում: 2019 հունիսին տեղեկություն էր տարածվել, որ ՀՖՖ-ն Վերնիդուբին դիտարկում է որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Խոսք

Յուրի Վերնիդուբը դեռ չի խոսել «Ալաշկերտի» հետ դիմակայության մասին: Փոխարենը նա կարծիք է հայտնել արտագնա գոլի օրենքի վերացման մասին, որը, նրա կարծիքով, կօգնի ֆավորիտներին.

«Նոր օրենքն ի օգուտ ավելի ուժեղ թիմերի է: Նախկինում ավելի թույլ թիմերը հնարավորություն ունեին արտագնա գոլի շնորհիվ ընդհանուր դիմակայությունում հաղթանակի հասնել, բայց հիմա դա չի աշխատի:

Որակավորման փուլում գրեթե բոլոր թիմերը հավասարազոր են, ուստի մենք չենք մտածում արտագնա գոլի կամ այլ հարցերի շուրջ: Կարևորը խաղադաշտ դուրս գալ և արդյունքի հասնելն է»:

Կազմը

«Շերիֆը» բազմազգ ակումբ է: Թիմում մոլդովացիները կազմում են ընդամենը 25 տոկոս: Մնացածը լեգեոներներ են, որոնց թվում կան հույն, սերբ, կոլումբացի, պերուացի, բոսնիացի, բրազիլացի, տրինիդադցի, ռուս, մալավացի, մալիցի, գանացի, լյուքսեմբուրգցի, կոտդիվուարցի, ուկրաինացի, գվինեացի և սլովակ ֆուտբոլիստներ:

Թիմի բացահայտ առաջատարը Ֆրանկ Կաստանեդան է, որը նախորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 42 խաղում 33 գոլ է խփել ու 16 գոլային փոխանցում կատարել: 25-ամյա կոլումբացու հեղինակությունն այնքան մեծ է, որ ակումբում մեկ տարի անցկացնելուց հետո նա նշանակվել է թիմի ավագ:

Տպավորիչ նորամուտ է գրանցել թիմի նորեկ Լուվանորը: Բրազիլացի հարձակվողը նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում և անմիջապես դուբլի հեղինակ դարձել:

«Շերիֆն» ավանդաբար շատ ֆուտբոլիստների համար աստիճան է ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու համար, այդ պատճառով ակումբում ֆուտբոլիստները հազվադեպ են երկար մնում: Թիմի միջին տարիքը բավականին ցածր է՝ 25,2:

sherif stad 960x640 - Հայաստանի հավաքականը չգլխավորած մարզչի թիմը. ինչ գիտենք «Ալաշկերտի» մրցակցի մասին

Եվրագավաթային փորձը

Բնականաբար, վերջին 20 տարում 19 անգամ չեմպիոն դարձած թիմը եվրագավաթային [խաղերի հսկայական փորձ ունի: Չեմպիոնների լիգայում «Շերիֆն» իր նորամուտը նշել է 2001 թվականին հայկական ակումբի՝ «Արաքսի» հետ դիմակայությունում:

Հայաստանում «Շերիֆն» առավելության է հասել 1:0 հաշվով, իսկ Մոլդովայում կարողացել է հաղթանակի հասնել 2:0 հաշվով: Ընդ որում՝ տիրասպոլցիներին չի խանգարել նույնիսկ ակումբի ղեկավարության տարօրինակ որոշումը, որը երևանյան խաղից հետո գլխավոր մարզչին ու նրա օգնականին փոխել է տեղերով:

Չեմպիոնների լիգայում «Շերիֆը» 72 խաղ է անցկացրել, որոնցից 25-ում հաղթել է, 14 անգամ գրանցել է ոչ-ոքի և 33-ում պարտություն է կրել: Զարմանալի է, բայց Եվրոպա լիգայում/ՈւԵՖԱ-ի գավաթում մոլդովացիների ցուցանիշն ավելի համեստ է. 46 խաղ, 8 հաղթանակ, 21 ոչ-ոքի և 17 պարտություն: «Շերիֆը» Մոլդովայի պատմության առաջին ակումբն է, որ մասնակցել 1 եվրագավաթի խմբային փուլին է :

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «դեղնասևերը» հեշտությամբ ջախջախել են Ալբանիայի չեմպիոն «Տեուտային»: Ալբանիայում գրանցվել է 4:0 հաշիվ, իսկ Մոլդովայում՝ 1:0:

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում «Շերիֆը» զբաղեցնում է 108-րդ տեղը՝ մեկ հորիզոնականով գերազանցելով Ֆրանսիայի նորընծա չեմպիոն «Լիլին»:

Ստադիոնը

2000 թվականին Տիրասպոլում կառուցվել է «Շերիֆ» սպորտային կենտրոնը, որի գլխավոր արժանիքը համանուն մարզադաշտն է: Այն շահագործման է հանձնվել 2002-ին:

«Շերիֆ» մարզադաշտը տեղավորում է 12 746 հանդիսական և խոշորագույնն է Մոլդովայում: Խաղադաշտը երկարությունը 120 մետր է, իսկ լայնությունը՝ 80, ինչը խաղադաշտը դարձնում է Եվրոպայի խոշորագույններից մեկը:

Ուշագրավ է, որ «Շերիֆ» մարզական կոմպլեքսում ևս 2 մարզադաշտեր կան, որոնցից մեկն ամբողջությամբ ծածկի տակ է: Ընդհանուր առմամբ տրիասպոլցիների մարզական կոմպլեքսը զբաղեցնում է 65 հեկտար տարածք:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Արտակ Եդիգարյանի պատմական նվաճումը. Նա միակ հնգակի սուպերգավաթակիրն է

«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի Սուպերգավաթակիր. VNews-ի ֆոտոշարքը

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

Պիկեն դժգոհել է «Բարսելոնայի» խաղային օրացույցից

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – ՀԻԿ խաղի տոմսերը վաճառքում են

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ