Հայաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից

women 9 - Հայաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից

Իսպանիայի Սիտժես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչ 2-րդ մրցախաղերը:

Հայաստանի հավաքականը, որն առաջին մրցախաղում 3-1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ընտրանուն, երկրորդում պարտվեց 0,5-3,5 հաշվով:

Միակ կես միավորը մեր թիմին պարգևեց Էլինա Դանիելյանը՝ հաշտություն կնքելով Աննա Մուզիչուկի հետ: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին:

Այսպիսով, երկու մրցախաղերի ընդհանուր արդյունքով գրանցվեց ոչ-ոքի և մրցակարգի համաձայն մրցակիցներն անցկացրին կայծակնային շախմատի մրցախաղ: Ցավոք, հայ շախմատիստուհիները կրկին պարտվեցին (1-3) ու դուրս մնացին հետագա պայքարից:

Քառորդ եզրափակիչ մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Ռուսաստան-ՖԻԴԵ Ամերիկա՝ 3-1,  Վրաստան-Ադրբեջան՝ 2-2,  Հնդկաստան-Ղազախստան՝ 2,5-1,5:

Այսպիսով, կիսաեզրափակչում կմրցեն Ռուսաստանը և Ուկրաինան, Վրաստանը և Հնդկաստանը: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլսենն ու Նեպոմնյաշչնին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Ոչ-ոքիների շարքը շարունակվեց

Կառլսենն ու Նեպոմնյաշչնին կրկին հաշտություն կնքեցին

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Ոչ-ոքի՝ գերմանացիների հետ մրցախաղում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին