fbpx

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Աստանայում այսօր կայացավ շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը, որն անվանեց չեմպիոնին: 3-1 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին, Չինաստանի ընտրանին ժամկետից շուտ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 16 միավորով անհասանելի դառնալով մրցակիցների համար: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Տաթև Աբրահամյանը զիջեց Տան Չժունյիին:

Իսկ ահա Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ մրցախաղն ավարտեց ոչ-ոքի: Եթե նախորդ տուրում, հունգարուհիների հետ մրցախաղում մեր թիմին պարտությունից փրկել էր Էլինա Դանիելյանը, ապա վրացիների հետ մրցավեճում հայ շախմատիստուհիները ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը կրկին հաջող խաղաց՝ հաղթելով Բելա Խոթենաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանն էլ հաշտություն կնքեցին համապատասխանաբար Լելա Ջավախիշվիլու և Նինո Բացիաշվիլու հետ:

Մրցախաղի ելքը պետք է վճռվեր վերջինն ավարտված Սիրանուշ Ղուկասյանի և Սալոմե Մելիայի պարտիայում: Ցավոք, Սիրանուշը պարտվեց և մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի:

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 4 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Վաղը ՀՀ հավաքականը կմրցի ղազախների հետ, որոնք հաղթելով Եգիպտոսի ընտրանուն, 8 միավորով ընթանում են 6-րդ տեղում:

Արծաթե մեդալներին հավակնող Ռուսաստանի հավաքականը 4-0 հաշվով ջախջախելով հունգարուհիներին, 13 միավորով 2-րդ տեղում է: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակում է Ուկրաինայի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց հնդիկներին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիլիթ Մկրտչյանն արժանացել է բրոնզե մեդալի

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր թիմին միավոր վաստակելու համար

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Շախմատ․ Հայաստանի հավաքականը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի միայն կանանց հավաքականով

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Մարիա Գևորգյանը` շախմատի Հայաստանի եռակի չեմպիոնուհի

Հայ շախմատիստուհիները մնացին առանց մրցանակների

Հայաստանցի 11 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Լիլիթ Մկրտչյանն անպարտելի մնաց

Աշխարհի առաջնություն. Էլինան լրացուցիչ մրցախաղ կանցկացնի, Լիլիթը դուրս մնաց պայքարից

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը