-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականն արագ շախմատի առցանց օլիմպիադայում կշարունակի պայքարը մեդալների համար: 1/8 եզրափակչում մեր շախմատիստները 2 մրցախաղերում էլ հաղթեցին հույներին՝ 4,5-1,5, 3,5-2,5: Վաղը քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի հնդիկների հետ:
Առաջին տուրում մեր թիմից հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
2-րդ տուրում մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը, որոնք պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Էլինա Դանիելյանը կրկին պարտվեց:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո