«Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան - VNews
Բաժիններ

«Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան

31.03.2021 Armenia 3 2 Romania 31 scaled - «Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:07

-

-

Հայաստանի հավաքականի վերջին հաջողություններն անտարբեր չեն թողնում հայկական ֆուտբոլի հետ կապ ունեցող որևէ մարդու: VNews.am-ը զրուցել է Հայաստանի ընտրանու նախկին հարձակվող Արման Քարամյանի հետ, որը իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Ռումինիայում: Հիմա մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստը սկսել է մարզչական կարիերա:

Արման, ի՞նչ տպավորություններ ունես Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներից, ըստ քեզ, ինչի՞ հաշվին են մեր տղաները առաջադիմել:

Իմ կարծիքով՝ մեր հավաքականի խաղի վրա մեծապես ազդել է մարզչական փոփոխությունը: Խոակին Կապառոսի հետ Հայաստանի հավաքականը խաղում է ավելի հարձակվողական ֆուտբոլ: Տղաները գործում են ավելի անկաշկանդ, և, ամենակարևորը՝ արագ և ագրեսիվ: Կապառոսի հավաքականը խաղում է ավելի թիմային ֆուտբոլ:

Ինչպե՞ս է հնարավոր այնպես կազմակերպել խաղը, որպեսզի թիմի ամենաառանցքային ու տարբերություն ստեղծող ֆուտբոլիստի, մեր պարագայում Մխիթարյանի, բացակայությունը չզգացվի:

Գովելի է, որ տղաները կարողացան հասնել առավելագույն արդյունքի նաև առանց Հենրիխ Մխիթարյանի: Ընտրական մրցաշարի այս հանդիպումները ցույց տվեցին, որ հավաքականը կարևոր խաղերում դրսևորում է իր լավագույն ունակությունները, երբ Հենրիխը թիմում չէ: Բայց, միևնույն ժամանակ, Մխիթարյանի բացակայությունը չի կարող չզգացվել:

IMG 2184 960x645 - «Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ կարևորագույն ֆուտբոլիստ հավաքականի համար: Կասկած չունեմ, որ վերադարձից հետո նա նույնպես 100 տոկոսով կնվիրվի ազգային թիմին, որը նրա հետ ավելի կուժեղանա:

«Մտածում եմ հրաժարական տալու մասին». Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Երկար տարիներ բնակվում և մարզչական գործունեություն ես ծավալում Ռումինիայում: Ի՞՞նչ կասես ռումինական այս սերնդի մասին, որն առաջնորդում է Յանիս Հաջին:

Ռումինիայի հավաքականի հաղթական ժամանակահատվածն ընդունված է համարել 90-ականները, երբ թիմում խաղում էր ռումինական ֆուտբոլի լեգենդ Գերգե Հաջին: Այդ թիմի ֆուտբոլիստների մեծամասնությունը խաղում էր ներքին առաջնությունում, բայց նրանք հասան տպավորիչ արդյունքի՝ 1994 և 1998 թվականին Մունդիալներում՝ դուրս գալով փլեյ-օֆֆ փուլ: Նույնը կարելի է ասել նաև Եվրո 2000-ի մասին:

31.03.2021 Armenia 3 2 Romania 18 960x640 - «Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան

Հիմա Ռումինիայում երիտասարդների նոր սերունդ է գալիս, որը կոչված է կրկնելու Հաջի ավագի թիմի հաջողությունները: Նոր թիմի առաջատարը նրա որդին է՝ Յանիսը, որն արդեն խաղում է Եվրոպայում և մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Առհասարակ, ռումինական ֆուտբոլում միշտ էլ եղել են տաղանդավոր խաղացողներ, որոնք իրենց առջև դնում են առավելագույն խնդիր՝ դուրս գալ մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլ:

3 տարի առաջ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները խաղացել են ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում, ի՞նչ տարբերություններ կան այս երկու թիմերում:

Այո, թեպետ վերջին անգամ Ռումինիայի և Հայաստանի հավաքականները միմյանց դեմ խաղացել են ընդամենը 3 տարի առաջ, սակայն այս ընթացքում շատ բան է փոխվել: Ազգային թիմերում եկել է նոր սերունդ, իսկ ֆուտբոլն այնպիսի զարգացում է ապրում, որ ընդամենը 1 տարում կարող է ամեն ինչ փոխվել:

31.03.2021 Armenia 3 2 Romania 7 960x640 - «Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր ռումինացիներից». Արման Քարամյան

Ես ներքին վստահություն ունեի, որ Հայաստանի հավաքականը ավելի լավ է հանդես գալու՝ հաշվի առնելով հաղթանակների շարքը: Ռումինիան մեծ ուժեր էր կորցրել մինչև երևանյան խաղը: Իմ պնդմամբ, նման պարագայում, անգամ 1 միավորը կարող էր լուրջ ձեռքբերում համարվել ռումինացիների համար: Սակայն ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որն ավելի մեծ ցանկություն ու նպատակասլացություն է դրսևորում: Հայաստանի հավաքականն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր:

«Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան

Որպես մանկապատանեկան թիմերի մարզիչ, կասե՞ս՝ ինչպես են Ռումինիայում ֆուտբոլիստ զարգացնում և ո՞րն է այն հաջողության գաղտնիքը, որը կարելի է օգտագործել հայկական ֆուտբոլում:

Ռումինական ֆուտբոլը տարիների ընթացքում զարգացել է ու շարունակում է վերելքներ գրանցել՝ ներքին ակումբային ֆուտբոլի զարգացման շնորհիվ: Այստեղ ֆուտբոլային ենթակառուցվածները բարձր մակարդակի վրա են, երկրի ուժեղագույնների դիվիզիոնի թիմերը պարբերաբար մասնակցում են եվրագավաթներին, կայացած են նաև ավելի ցածր լիգաները:

Ես Ռումինիայում մարզում էի 2003 թվականին ծնված ֆուտբոլիստների թիմը, որը նախ հաջողություններ գրանցեց Բուխարեստի մրցաշարում, հետո նաև ավելի լայնամասշտաբ առաջնություններում: Այստեղ ֆուտբոլը կանգ չի առնում. բոլոր թիմերը մասնակցում են ուսումնամարզական հավաքներին, գրեթե ամեն օր խաղեր են անցկացնում, մասնակցում են միջազգային հանդիպումներին և նոր բաներ են սովորում: Փորձի փոխանակումը ևս մեկ լուրջ լծակ է երկրում ֆուտբոլի զարգացման համար:

Խոակին Կապառոսն ասել է, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նման ֆուտբոլ են ցուցադրում: Համաձա՞յն ես այդ մտքի հետ:

Յուրաքանչյուր մարզիչ ունի իր կարծիքը: Ես համամիտ եմ, որ խաղային որոշ իրավիճակներում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները միանման ֆուտբոլ են ցույց տալիս. երկու թիմերն էլ դավանում են արագ, հարձակողական ֆուտբոլ, որտեղ շատ են տեխնիկական էլեմենտները:

Նման պարագայում վճռորոշ են  դառնում մարզիչների գործոնը: Խաղաոճը խաղաոճ է մնում, սակայն թիմերում խաղացող ֆուտբոլիստների միջև կան տարբերություններ: Կարևորն այն է, թե ինչպես է մարզիչն օգտագործում իր ֆուտբոլիստների զինանոցը:

Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան -Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյան. «Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը» (տեսանյութ)

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

«Ռոման» պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը 1 խաղակես (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Սուլշեր․ «Լավ ենք ճանաչում Մխիթարյանին, Ջեկոյին և Սմոլինգին»

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Ինչպես է Հայաստանի հավաքականի խաղի համար FAF-ը պատրաստել «Սարդարապատ» ակցիան (տեսանյութ)

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Մխիթարյանը՝ Ֆերնանդեշի «Յունայթեդի» դեմ. Bleacher Report-ը նկար է հրապարակել

Մխիթարյանի գնահատականներն ու վիճակագրությունը «Այաքսի» դեմ խաղում

Մխիթարյանի և Կրիստանտեի հիասքանչ գործողությունը. ինչպես ստեղծվեց «Ռոմայի» գոլը (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մխիթարյանն ու «Ռոման» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)