Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Այսօր վերջնագիծը հատեց արագ շախմատի առցանց օլիմպիադայի նախնական փուլը: Ցավոք C խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականին չհաջողվեց քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

Մեր շախմատիստները եզրափակիչ փուլում պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչից, որի հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին:

Անգլիայի ընտրանու հետ կայացած սկզբունքային մրցախաղում 2,5-3,5 հաշվով պարտություն կրելուց հետո Հայաստանի հավաքականը նույնպիսի արդյունքով զիջեց նաև Ռուսաստանի ընտրանուն: Ռուսների հետ մրցավեճում վճռորոշ էր Հայկ Մարտիրոսյանի կրած պարտությունն Ալեքսեյ Սարանայից:

Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Յան Նեպոմնյաշչնու հետ, իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին նաև Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Ավարտական՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 5-1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն:

Մեր թիմից հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը,
Աննա Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Այսպիսով, 9 մրցախաղերում Հայաստանի հավաքականը վաստակած թիմային 12 միավորով զբաղեցրեց 3- րդ տեղը և իրավունք ստացավ շարունակելու պայքարը մեդալների համար 1/8 եզրափակչից: Նույնքան միավոր էր վաստակել նաև Ռումինիայի ընտրանին, որին մեր հավաքականը գերազանցեց բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով:

C խմբի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը, որի հաշվին 18 միավոր գրանցվեց: Ռուսները պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 13 միավորով 2-րդ տեղը զբաղեցրած բուլղարացիները 1/8 եզրափակչի ուղեգին նվաճեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի

Airthings Masters. Արոնյանը պարտվեց եզրափակիչ առաջին մրցախաղում

Airthings Masters. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակը կվիճարկի Թեյմուր Ռաջաբովի հետ սկզբունքային մրցախաղում

Լևոն Արոնյան. «Հրաշքներ լինում են»

Airthings Masters. Լևոն Արոնյանը եզրափակչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց

Airthings Masters. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում