-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այսօր վերջնագիծը կհատի արագ շախմատի առցանց օլիմպիադայի նախնական փուլը: C խմբի հաղթողի կոչման համար պայքարող Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում
Անգլիայի ընտրանու հետ կայացած սկզբունքային մրցախաղում 2,5-3,5 հաշվով պարտություն կրեց, ինչը զրկեց մեր թիմին քառորդ եզրափակչի ուղեգրից:
Մեր թիմի համար ճակատագրական եղան Էլինա Դանիելյանի և Աննա Սարգսյանի կրած պարտությունները: Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ: Մրցակիցների հետ հաշտություն կնքեցին նաև Լիլիթ Մկրտչյանն ու Գաբրիել Սարգսյանը:
8 տուրից հետո Հայաստանի հավաքականը Ռումինիայի և Անգլիայի ընտրանիների հետ վաստակել է 10 միավոր: 14 միավորով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որի հետ 9-րդ տուրում մրցում են մեր շախմատիստները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո