Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Բոսնիայի և Հերցեգովինայի հետ՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Բոսնիայի և Հերցեգովինայի հետ՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 6 տուր

08 Սեպտեմբեր 2019 - 17:00

4

Հայաստան

2

Բոսնիա և Հերցեգովինա

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 3`

1 - 1 Էդին Դզեկո - 13`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 66`

2 - 2 Ամեր Գոյակ - 70`

3 - 2 Հովհաննես Համբարձումյան - 77`

4 - 2 Stjepan Loncar (ինքնագոլ) - 95`

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականի վճռորոշ հանդիպում կանցկացնի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ: Հաղթանակի դեպքում մեր ընտրանին կշրջանցի բոսնիացիներին: VNews-ը կանխատեսում է, թե ինչ մեկնարկային կազմ կընտրի Արմեն Գյուլբուդաղյանցը:

Արման Աբելյան

1․ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական առումներով մեծ էներգիա խլեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից: Մեկ ամբողջ խաղակես «Սկուադրա Աձուրայի» դեմ 10 հոգով խաղալը հեշտ չէ, բայց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատվով հանդես եկավ ու նույնիսկ մոտ էր ոչ-ոքի գրանցելուն: Կարելի է ենթադրել, որ գլխավոր մարզիչը մի քանի փոփոխություններ կկատարի մեկնարկային կազմում:

2․ Դարպասապահի դիրքի և պաշտպանության գոտու մասով փոփոխություններ հազիվ թե լինեն: Ճիշտ է, Հովհաննես Համբարձումյանն իր եզրում խնդիրներ ունեցավ իտալացիների հետ հանդիպման առաջին խաղակեսում, քանի որ մրցակիցը նշանառության տակ էր առել մեր պաշտպանության հենց այդ հատվածը, սակայն երկրորդ կեսում իրավիճակը հարթվեց: Կամո Հովհաննիսյանը բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Պաշտպանության կենտրոնում այս անգամ էլ հանդես կգան Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը:

3․ Ռումյան Հովսեփյանը նախորդ մրցավեճում փոխարինման մտավ և կենտրոնում բավականին կայունացրեց մեր խաղը, ուստի հավանական է, որ այս անգամ հենակետային գոտում տեղ կզբաղեցնի Կառլեն Մկրտչյանի կողքին: Բացի այդ, մենք, ի տարբերություն իտալացիների հետ մրցավեճի, այս անգամ երևի թե ավելի շատ կփորձենք վերահսկել գնդակը, իսկ Հովսեփյանն այդ առումով գերազանցում է Արտակ Գրիգորյանին: Վերջինս էլ ունի հիմնական կազմում հայտնվելու շանսեր, եթե հասցրած լինի ամբողջովին վերականգնվել Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից հետո, որում ստիպված էր շատ «չարչարվել»:

4․ Գևորգ Ղազարյանն իր եզրում մեծ ծավալի աշխատանք կատարեց, բայց վերջնամասում արդեն զգալ տվեց հոգնածությունը: Այդուհանդերձ, նա այս անգամ էլ, ըստ ամենայնի, կլինի հիմնական կազմում, քանի որ գլխավոր մարզչի ամենավստահելի ֆուտբոլիստներից մեկն է: Հենրիխ Մխիթարյանը կլինի կենտրոնում, իսկ աջից գուցե շանս ստանա Սարգիս Ադամյանը: Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ իտալացիների դեմ, բայց «Հոֆենհայմի» ֆուտբոլիստը մտավ փոխարինման ու ամբողջովին փակեց խնդրահարույց դիրքերից մեկը, գուցե դառնար նաև գոլի հեղինակ, եթե Մխիթարյանը նրան փոխանցում կատարեր շատ վտանգավոր հակագրոհի ժամանակ: Հանդիպումը ցույց տվեց, որ Սարգիսը, չնայած խաղային պրակտիկայի որոշակի պակասին, գտնվում է լավ մարզավիճակում:

5․ Մեծ է հավանականությունը, որ Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն շանս կստանա Արթուր Միրանյանը: Նա նույնպես զուտ տուգանային հրապարակում գործող հարձակվող չէ և խաղային բազմաթիվ այլ գործոններում կարող է օգտակար լինել հավաքականին: Կարևոր է, որ Միրանյանը վերջին շրջանում ակումբային մակարդակում վերագտել էր նաև նշանառությունն ու այդ առումով էլ իրեն վստահ կզգա: Հարձակման գիծը երկրորդ խաղակեսում, ըստ անհրաժեշտության, կարող ենք ուժեղացնել Բարսեղյան/Ադամյանով, Էդգար Բաբայանով, Էրիկ Վարդանյանով կամ Պետրոս Ավետիսյանով: Շատ կարծիքներ են հնչում, թե Էրիկը պիտի լինի հենց մեկնարկային կազմում: Նրա տաղանդի և որակների հետ կապված ոչ ոք կասկած չունի, բայց պետք է հաշվի առնել, որ Վարդանյանի դիրքում հանդես է գալիս Մխիթարյանը, իսկ եթե նույն ոճի 2 ֆուտբոլիստ ունենանք ենթահարձակվողի դիրքում, հավասարակշռություն չի լինի: Էրիկին եզրից օգտագործելը նպատակահարմար չէ, իսկ Հենրիխի դեպքում էլ կարող է տուժել մեր պաշտպանության առաջին շերտը, քանի որ հենց Մխիթարյանն է ճնշում գործադրում մրցակցի հենակետայինի ուղղությամբ (տվյալ դեպքում՝ Միրալեմ Պյանիչի), նաև իր ներկայությամբ ու հուշումներով օգնում մեր հենակետայիններին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Կապառոսն այլևս չի համբերում. «Արդեն մտածում ենք միջազգային խաղերի մասին»

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար