fbpx
Բաժիններ

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայաստանի հավաքականների հաղթարշավը շարունակվեց

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակեցին իրենց հաղթարշավը Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում: 3-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին թուրքերին,  իսկ կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ հույների նկատմամբ:

Եթե նախորդ տուրում ղազախների հետ մրցախաղում Հայաստանի տղամարդկանց հավաքականին հաղթանակ էր պարգևել թիմի առաջատար Լևոն Արոնյանը, ապա թուրքերի հետ մրցավեճում վճռորոշ եղավ Հրանտ Մելքումյանի հաղթանակը Էմրե Ջանի նկատմամբ: Մելքումյանն օլիմպիադայում 2-րդ հաղթանակը տոնեց:

Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Լևոն Արոնյանն ու Մուստաֆա Յիլմազը, Գաբրիել Սարգսյանն ու Դրագան Սոլակը, Հայկ Մարտիրոսյանն ու Մուհամեդ Բաթուհան Դաստանը:

Հայաստանի հավաքականը 6 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:

Առայժմ հիանալի են հանդես գալիս նաև հայ շախմատիստուհիները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում լուծեցին հույների հարցերը: Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա-Մարիա Բոցարիին, Մարիա Կուրսովան էլ առավելության հասավ Եկատերինա Պավլիդուի նկատմամբ: Շատ վստահ է խաղում Աննա Սարգսյանը, ով մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նրա մրցակցուհին Անաստասիա Ավրամիդուն էր:

Միակ կես միավորը հույներին զիջեց Լիլիթ Մկրտչյանը, ով հաշտություն կնքեց Ստավրուլա Ցոլակիդուի հետ:

Հայաստանի կանանց հավաքականն էլ 6 միավորով պահպանեց տեղն առաջատարների խմբում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


    • Ընթերցեք նաև

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանին այս անգամ չհաջողվեց հաղթել Մամեդյարովին

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Ոչ-ոքիների համաճարակ Սենթ Լուիսում

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրան Պրի. Արոնյան-Յանյին մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում

Գրան Պրի. Արոնյանն ու Յանյին լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով