Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 10 փաստով

31.03.2021 Armenia 3 2 Romania 30 scaled - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:38

-

-

Հայաստանի ազգային հավաքականը ռումինացիների հետ գերդրամատիկ մրցավեճում հաղթանակ տոնելով, 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի մրցաշարային աղյուսակը: Նման ֆանտաստիկ արդյունք ՀՀ հավաքականն իր ողջ պատմության ընթացքում երբեք չէր գրանցել:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնումենք 10 փաստի տեսքով:

1․ Ռումինիայի հավաքականի հետ անցկացրած 6-րդ խաղում մեր ընտրանին վերջապես առաջին հաղթանակը տոնեց: Մինչ այդ միակ միավորը ռումինացիների հետ մրցավեճում ՀՀ հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ վաստակել էր մրցակցի հետ առաջին խաղում՝ 2004թ. նոյեմբերի 17-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1, ընդհատելով մեկնարկային 4 հանդիպումներում կրած պարտությունների շարքը: ՀՀ հավաքականին պարտությունից փրկել էր 61-րդ րոպեին Կարեն Դոխոյանի խփած գնդակը:

31.03.2021 Armenia 3 2 Romania 31 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ

Դրանից հետո կայացած 4 հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել գրավել ռումինացիների դարպասը՝ փոխարենը բաց թողնելով 10 գոլ: Այնպես որ, մեր ֆուտբոլիստներից 444 րոպե պահանջվեց ռումինացիների դարպասը կրկին գրավելու համար:

2․ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակով է մեկնարկել: Բացի այդ էլ, միայն 3-րդ խաղում, դարպասը 241 րոպե շարունակ անառիկ պահելուց հետո, ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարում առաջին գոլը բաց թողեց:

Մինչ այդ, ընտրական մրցաշարերում 3 տուրից հետո լավագույն արդյունքը (4 միավոր) գրանցվել էր 2000, 2004 և 2012թթ. Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Իսկ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում լավագույն ցուցանիշը (3 միավոր) գրանցվել էր 2014թ. մրցաշարում Վարդան Մինասյանի օրոք:

31.03.2021 Armenia 3 2 Romania 28 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ

3․ Հայաստանի հավաքականը բարելավեց անընդմեջ տոնած հաղթանակների իր ռեկորդային ցուցանիշը՝ 5-րդ անգամ հաղթանակած հեռանալով խաղադաշտից: Ընդ որում ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին՝ կրկնելով 2011թ. Վարդան Մինասյանի օրոք գրանցված ռեկորդը, երբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում հաջորդաբար հաղթել էին Անդորրայի (3-0), Սլովակիայի (4-0) և Մակեդոնիայի (4-1) ընտրանիներին:

4․ Հայաստանի հավաքականը ևս երկու ռեկորդային ցուցանիշ բարելավեց: Մեր ընտրանին 8-րդ անպարտելի խաղն անցկացրեց և 10-րդ անընդմեջ խաղում գրավեց մրցակիցների դարպասները՝ ընդհանուր առմամբ խփելով 16 գնդակ:

5․ ՀՀ հավաքականն իր պատմության մեջ 3-րդ անգամ մարտին 3 խաղ անցկացրեց և առաջին անգամ բոլոր հանդիպումներում էլ հաղթեց: Մինչդեռ 1999թ. անցկացրած մարտյան 3 խաղերում էլ մեր հավաքականը պարտվել էր ընդհանուր 0-6 հաշվով: Իսկ 2005թ. մարտին անցկացրած 3 խաղերից միայն մեկում էր հավաքականը հաղթել՝ պարտվելով 2-ում:

31.03.2021 Armenia 3 2 Romania 14 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հայաստանի հավաքականը մարտին անցկացրած 28 հանդիպումներում 7-րդ հաղթանակը տոնեց: Մնացած խաղերից 5-ն ավարտվել է ոչ-ոքի, 16-ում մեր ընտրանին պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են 20 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 47 գնդակ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հարոյանի «Կադիսը» հետխաղյա 11մ-ով հաղթեց «Ատլետիկոյին»՝ նվաճելով Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը

Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է «Ատլետիկոյի» դեմ խաղում

Հարոյան. «Հուսով եմ՝ կկարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները»

Վարազդատ Հարոյանն ասել է, թե իսպանական որ թիմերին է համակրում

Հարոյան․ «Ամեն հայ խաղացող երազում է Մեսիի ու Սուարեսի պես ֆուտբոլիստների դեմ խաղալու մասին»

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել «Աստանայի» կազմում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա․ Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» մեկնարկային կազմում է

Հարոյանը մասնակցեց «Կադիսի» հաղթանակին

Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

«Կադիսը» եղանակային անբարենպաստ պայմաններում մարզում է անցկացրել (լուսանկար)

Հարոյանից բացի՝ երկու երիտասարդ․ Որոնք են «Կադիսի» նպատակները գալիք մրցաշրջանում