Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 10 փաստով

31.03.2021 Armenia 3 2 Romania 30 scaled - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:07

-

-

6․ Խոակին Կապառոսի գլխավորությամբ ՀՀ հավաքականի գրանցած արդյունքը լավագույնն է մեր ընտրանին մարզած 20 մարզիչների մեջ: Նրա օրոք Հայաստանի հավաքականն անցկացրած 9 հանդիպումներում տոնել է 6 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 1 պարտություն, խփել է 15 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 8 գնդակ: Մեր հավաքականը վաստակել է հնարավոր միավորների 74 տոկոսը: Այդ խաղերից 6-ը ՀՀ հավաքականն անցկացրել է Ազգերի լիգայի, 3-ը՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում:

Մինչ այդ լավագույն արդյունքի էին հասել Արմեն Գյուլբուդաղյանցն ու Արթուր Պետրոսյանը (12-ական խաղ, 5-ական հաղթանակ, 2-ական ոչ-ոքի, 5-ական պարտություն), որոնց գլխավորությամբ Հայաստանի հավաքականը վաստակել էր հնարավոր միավորների 47,2 տոկոսը: Ընդ որում Կապառոսից բացի, մարզիչներից միայն Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք է հավաքականը խփած և բաց թողած գնդակների (25-20) դրական տարբերություն ունեցել:

167977439 10165239171840247 1622675573912976655 n - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

7․ Վարազդատ Հարոյանը հավաքականում 3-րդ գոլը խփեց: Նա իր գոլերի հաշիվը բացել էր 2016թ. նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ընտրանին հաղթել էր 3-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղում էլ Հարոյանը վերականգնել էր հավասարակշռությունը՝ հաշիվը դարձնելով 2-2: Հարոյանը եզրափակում է ՀՀ հավաքականի ամենաարդյունավետ պաշտպանների եռյակը՝ զիջելով միայն Ռոբերտ Արզումանյանին (5 գոլ) և Հովհաննես Համբարձումյանին (4 գոլ):

8․ Տիգրան Բարսեղյանը հավաքականում 2-րդ անգամ 11մ հարված կատարեց և կրկին դիպուկ գտնվեց: 11մ նշակետից նա իր առաջին գոլը խփել էր անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի մեկնարկային խաղում՝ ավելացված ժամանակում խոցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասը:

31.03.2021 Armenia 3 2 Romania 27 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

«Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան

Բարսեղյանը 2 գնդակով ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկուն է ընտրական այս մրցաշարում: Նա կրկնեց Արթուր Պետրոսյանի ցուցանիշը, որը 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներից հետո իր օգտին 2 գոլ էր գրանցել: Ընդհանուր առմամբ Բարսեղյանը հավաքականում 8 գոլ է խփել և այդ ցուցանիշով մեր ընտրանու ռմբարկուների ցանկում ընթանում է 7-րդ հորիզոնականում:

9․ Դավիթ Յուրչենկոն դարձավ Հայաստանի հավաքականի միակ դարպասապահը, որին հաջողվեց 300-ից ավելի րոպե դարպասն անառիկ պահել: Նա գոլ բաց չի թողել 356 րոպե շարունակ: Իսկ աշխարհի առաջնության ընտրական ընթացիկ մրցաշարում Յուրչենկոն 241 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց: Ընտրական մրցաշարերում լավագույն արդյունքը պատկանում է Ռոման Բերեզովսկուն, որը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում 282 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

31.03.2021 Armenia 3 2 Romania 2 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Ահա, թե ինչպես է «ճախրում» Կապառոսի թիմը․ Հայաստանի հավաքականի նվաճման միջազգային արձագանքերը

Յուրչենկոն ՀՀ հավաքականում 35-ից բարձր տարիքում հանդես եկած 7-րդ ֆուտբոլիստն է Ռոման Բերեզովսկուց (41 տարեկան 233 օրական), Սարգիս Հովսեփյանից (40 տարեկան 12 օրական), Աշոտ Խաչատրյանից (36 տարեկան 65 օրական), Գառնիկ Ավալյանից (36 տարեկան 38 օրական), Գևորգ Կասպարովից (35 տարեկան 78 օրական) և Մարկոս Պիզելիից (35 տարեկան 9 օրական) հետո:

10․ Կամո Հովհաննիսյանը հավաքականում 57-րդ խաղն անցկացնելով, մեր ընտրանու ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակից դուրս մղեց 56-ական անգամ ՀՀ հավաքականի մարզաշապիկը կրած Համլետ Մխիթարյանին և Կառլեն Մկրտչյանին:

31.03.2021 Armenia 3 2 Romania 16 960x640 - Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Կամո Հովհաննիսյան․ «Հավաքականում շատ բան է փոխվել․ մինչև վերջ հավատում ենք, որ ցանկացած իրավիճակում կարող ենք հաղթել» (տեսանյութ)

Ռումինացիների հետ մրցավեճում ՀՀ հավաքականի կազմում ամենափորձառուն մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանն էր, որը 58-րդ խաղն անցկացրեց: Իսկ հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 88 խաղի է մասնակցել Հենրիխ Մխիթարյանը՝ եզրափակելով ամենափորձառու խաղացողների եռյակը: Նրան գերազանցում են միայն Սարգիս Հովսեփյանն (132 խաղ) ու Ռոման Բերեզովսկին (94 խաղ):

Կապառոսի պարն ու ֆուտբոլիստների հրճվանքը. ինչ էր կատարվում հանդերձարանում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կամո Հովհաննիսյանի փոխանցումը գոլով է եզրափակել Վագներ Լավը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Անգլիայի ու Նիդեռլանդների հավաքականները հաղթեցին ընկերական խաղում (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

Ռիչարլիսոնի ու Նեյմարի գոլերը հաղթանակ պարգևեցին Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)