Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը՝ 10 փաստով

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 scaled - Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:44

-

-

Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է մեկնարկել 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը «չոր» հաշվով:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Իսլանդացիների հետ անցկացրած 4-րդ խաղում Հայաստանի հավաքականին վերջապես ոչ միայն հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, այլև առաջին հաղթանակը տոնեց: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներից երկուսում միևնույն 2-0 հաշվով հաղթել էին իսլանդացիները, իսկ երևանյան մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 22 960x640 - Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Փաստորեն, իսլանդացիների դարպասը գրավելու համար մեր ֆուտբոլիստներից 322 րոպե պահանջվեց: Մինչ այդ Իսլանդիան այն 12 հավաքականներից մեկն էր, որի դարպասը գրավել ՀՀ հավաքականին չէր հաջողվել: Ընդ որում, այդ ցանկում ընդգրկված հավաքականներից իսլանդացիների հետ մեր ֆուտբոլիստներն առավել հաճախ են հանդիպել:

2․ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում դեռ երբեք Հայաստանի հավաքականը 2 անընդմեջ հաղթանակով չէր մեկնարկել: Բացի այդ, դարպասն էլ անառիկ չէր պահել: Մինչ այդ, աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 2 տուրից հետո լավագույն արդյունքը (3 միավոր) գրանցվել էր Վարդան Մինասյանի օրոք: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեր հավաքականը սկսել էր Մալթայի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով հյուրընկալվելիս տոնած հաղթանակով, իսկ հաջորդ խաղում նույնպիսի արդյունքով Սոֆիայում զիջել էր բուլղարացիներին:

3․ ՀՀ հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (Վրաստան՝ 2-1, Հս․ Մակեդոնիա՝ 1-0, Լիխտենշտեյն՝ 1-0, Իսլանդիա՝ 2-0), ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր ընտրանու պատմության մեջ:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 6 960x640 - Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»

Նախկին ռեկորդը սահմանվել էր 2011թ. Վարդան Մինասյանի օրոք, երբ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում հաջորդաբար հաղթել էր Անդորրայի (3-0), Սլովակիայի (4-0) և Մակեդոնիայի (4-1) ընտրանիներին:

2016-17թթ. հավաքականը ռեկորդային ցուցանիշը կրկնել էր Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ՝ հաղթելով աշխարհի առաջնության ընտրական երկու խաղերում (Չեռնոգորիա՝ 3-2, Ղազախստան՝ 2-0) ու Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական մրցավեճում (5-0):

4․ Խոակին Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը ևս մեկ ռեկորդ սահմանեց՝ 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահելով: Նախկինում մեր ֆուտբոլիստներին 4 անգամ հաջողվել էր դարպասը 2 խաղ անընդմեջ անառիկ պահել: Նախկին ռեկորդը սահմանվել էր 2004թ. Միխայ Ստոյկիցայի օրոք (Վրաստան՝ 2-0, Թուրքմենստան՝ 1-0): Հետագայում նման ցուցանիշ գրանցվել էր 2007թ. Թոմ Ջոնսի (Մալթա՝ 1-0, Սերբիա՝ 0-0), 2011թ. Վարդան Մինասյանի (Անդորրա՝ 3-0, Սլովակիա՝ 4-0) և 2017թ. Արթուր Պետրոսյանի (Ղազախստան՝ 2-0, Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0) գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ժիրայր Շաղոյանի ցնցող գոլն «Ուրարտու-2»-ի դեմ խաղում (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմում է

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

«Աստանան» հաղթել է, Բարսեղյանն ու Հարոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Կապառոս. «Իսպանիա – Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի