-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի առաջնության փոխչեմպիոն «Նոան» մոտ է թիմից հեռացող իր ռմբարկու Մաքսիմ Մայրովիչին փոխարինող գտնելուն: Երևանյան ակումբի կազմը, ամենայն հավանականությամբ, կհամալրի Գեղամ Հարությունյանը:
VNews.am-ին հայտնի դարձավ, որ հարձակվողն արդեն տևական ժամանակ է մարզվում է «Նոայի» մշակած ծրագրով: 30-ամյա ֆուտբոլիստը «Գանձասար-Կապանի» կազմում 2020 թվականի սեպտեմբերին աքիլեսյան գարշապարի պատռվածք էր ստացել և երկար ժամանակ ապաքինվում էր: Այժմ նա մարզումների է վերադարձել, սակայն որոշ ժամանակ կպահանջվի լիարժեք պատրաստ լինելու համար:
Հարությունյանն առանց թիմ է մնացել, երբ «Գանձասար-Կապանը» հայտարարեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից դուրս գալու որոշման մասին: Երեկ` հունվարի 16-ին հարձակվողը հրաժեշտ տվեց ակումբին` նշելով. «Դուք միշտ կլինեք իմ սրտում»:
Գեղամը «Գանձասարում» անցկացրած 152 խաղում դարձել է 54 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո