fbpx
Բաժիններ

Հայաստանի մարզիկները Ռուսաստանում, հնարավոր է, լեգեոներ չհամարվեն

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները համառուսաստանյան մարզական թիմային մրցումներում լեգեոներներ չեն դիտարկվի՝ հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ նախագծի՝ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները լեգեոներ չեն համարվի ֆուտբոլի, հոկեյի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և խոտի հոկեյի մրցումներում։

Ավելացնենք, որ սա միայն նախագիծ է, և այն դեռ հաստատված չէ։ Քննարկումների ավարտը նախատեսված է նոյեմբերի 14-ին։

Հիշեցնենք, եր ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: