fbpx
Բաժիններ

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են լողափնյա վոլեյբոլի աշխարհի առաջնությանը. հովանավոր` VBet

Հուլիսի 9-ից 13-ը գերմանական Մյունխեն քաղաքում անցկացվելու է լողափնյա վոլեյբոլի աշխարհի առաջնությունը ուսանողների միջև:

Առաջնության շրջանակներում մասնակցելու են 29 երկրների ներկայացուցիչներ՝ տղամարդկանց և կանանց մրցաշարերում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ այս ներկայացուցչական առաջնությանը մասնակցելու է նաև Հայաստանի թիմը: Մեր երկրի գույները կպաշտպանեն Ռազմիկ Հակոբյանը և Աշոտ Բալաբեկյան:

Մեր ներկայացուցիչների հովանավորը Վիվառո ընկերությունն է՝ իր VBet միջազգային բրենդով:

Ավելացնենք, որ Vbet-ն այս տարի ընդլայնել է գործունեության աշխարհագրությունը, բուքմեյքերական կետեր է բացել Գերմանիայում, ինչպես նաև գործունեության լիցենզիաներ է ստացել Ֆրանսիայում, Անգլիայում և եվրոպական այլ երկրներում:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: