Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել, որոնցից 3-ը՝ ոսկե - VNews
Բաժիններ

Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել, որոնցից 3-ը՝ ոսկե

wrestling armenia 1 - Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել, որոնցից 3-ը՝ ոսկե
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:37

-

-

Մարտի 5-8-ը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ուկրաինայում մասնակցել է միջազգային մրցաշարի և նվաճել ընդհանուր՝ 8 մեդալ, որից 3-ական ոսկե և բրոնզե, ինչպես նաև 2 արծաթե մեդալ:

Մրցաշարի հաղթողներ են դարձել 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ): Բրոնզե մեդալներով հայրենիք են վերադարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ) և Կնյազ Իբոյան (79 կգ):

Մրցաշարին մասնակցում էր 160 ըմբիշ՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Սլովակիայից, Լիտվայից և Հայաստանից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում նշել է, որ գոհ է տղաների ելույթներից.

«Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: Բոլորը 4-5 գոտեմարտ անցկացրին. յուրաքանչյուր քաշային կարգում 30-35 մասնակից կար, բացառությամբ` գերծանր քաշային կարգի, որտեղ 8-ն էին: Տղաները թե՛ հաղթած, թե՛ պարտված գոտեմարտերից շատ բան ունեն սովորելու: Սա մեր հավաքականի կորիզն է: Ճիշտ է կան տղաներ, որոնք անձնագրի և երկրից դուրս գալու հետ այս պահին խնդիր ունեին, բայց Հայաստանի առաջնությունում հաղթելուց ու լավ մասնակցությունից հետո, հուսով եմ, այդ հարցն էլ կլուծվի:

Այս մրցաշարը նաև լավ նախապատրաստական փուլ է ապրիլի 26-28-ը կայանալիք Հայաստանի երիտասարդական առաջնությունից առաջ»,-ասել է մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: