Հայաստանցի 11 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը - VNews
Բաժիններ

Հայաստանցի 11 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

logo - Հայաստանցի 11 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկեն արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց ու կանանց աշխարհի առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Վահե Դանիելյանը:

Կանանց առաջնության պարգևները վիճարկողների թվում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Դեկտեմբերի 26-29-ը տեղի կունենա արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հաջորդ երկու օրերին շախմատիստները կվիճարկեն կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում կանցկացվի 15 տուր, կանայք իրենց հարաբերությունները կպարզեն 12 տուրի հանդիպումներում: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում տղամարդիկ կանցկացնեն 21 տուր, կանայք՝ 17:

Տղամարդկանց աշխարհի առաջնության յուրաքանչյուր մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 350 հազար դոլար է: Արագ և կայծակնային շախմատի առաջնության հաղթողները կպարգևատրվեն 60 հազարական դոլարով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 50 և 40 հազարական դոլար: Ընդհանուր առմամբ տղամարդկանց մրցաշարում յուրաքանչյուր մրցաձևում դրամական պարգևների կարժանանան 35 շախմատիստներ:

Կանանց աշխարհի առաջնության յուրաքանչյուր մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 150 հազար դոլար է: Արագ և կայծակնային շախմատի առաջնության հաղթողները կպարգևատրվեն 40 հազարական դոլարով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 30 և 20 հազարական դոլար: Ընդհանուր առմամբ կանանց մրցաշարում յուրաքանչյուր մրցաձևում դրամական պարգևների կարժանանան 15 շախմատիստուհիներ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Արոնյանն առաջատար եռյակում է