Հայաստանում այլ երկրների թիմերի եվրագավաթային խաղ կկայանա - VNews
Բաժիններ

Հայաստանում այլ երկրների թիմերի եվրագավաթային խաղ կկայանա

BeRoTcR4gOM - Հայաստանում այլ երկրների թիմերի եվրագավաթային խաղ կկայանա

Հայաստանում այլ երկրների թիմերի մասնակցությամբ եվրագավաթային հանդիպում տեղի կունենա:

Ղազախական «Շախտյոր Կարագանդայի» գործադիր տնօրեն Երլան Ուրազաևն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել:

«Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փւոլում ռումինական ՖԿՍԲ-ի («Ստյաուա»՝ խմբ․) դեմ պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Հայաստանում: Ղազախստանը գտնվում է կորոնավիրուսային «Կարմիր գոտում», իսկ Ռումինիայի կառավարությունը որոշում է կայացրել այդպիսի երկրներից վերադարձողներին միանգամից կարանտին ուղարկել: Բուխարեստի ակումբը դիմել է ՈՒԵՖԱ-ին խաղը չեզոք երկրում անցկացնելու վերաբերյալ:

Այդ ամենով պայմանավորված, մրցավեճի անցկացումը Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կարճ ժամկետում կկազմակերպվի Հայաստանում:

Կարագանդան երկար տարիներ սպասել է եվրագավաթներին, մենք հույս ունեինք խաղալ հարազատ ստադիոնում՝ մեր երկրպագուների աջակցության պայմաններում, բայց, ցավոք, լինում են նման տհաճ պահեր: Այդպիսով, մեր թիմը «Սդյուսշյորի» հետ գավաթային դիմակայությունից հետո կրկին ստիպված կլինի այլ երկիր մեկնել: Չնայած բոլոր դժվարություններին, որոնք ծառացել են մեր առջև, պայքարելու ենք մինչև վերջ և կներդնենք բոլոր ուժերը, որպեսզի դառնանք այս դիմակայության հաղթողը:

Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր երկրպագուների համար Հայաստանից խաղի ուղիղ հեռարձակում կազմակերպենք»,- նշված է հրապարակման մեջ:

Ռումինական թիմը դիմակայության առաջին հանդիպմանը սեփական հարկի տակ հաղթել է 1-0 հաշվով: Պատասխան մրցավեճը կկայանա հուլիսի 29-ին:

«Շախտյոր Կարագանդայում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն և հայազգի ֆուտբոլիստ, Ղազախստանի երիտասարդական հավաքականի անդամ Գևորգ Նաջարյանը: Ուդոն «Ստյաուայի» դեմ առաջին մրցավեճին հայտավորված չի եղել, իսկ Նաջարյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 59-րդ րոպեին:

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

Գրիգորյան. «Թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն չկա»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ալաշկերտի» նախախաղային մարզումը «Բլումֆիլդ» մարզադաշտում (տեսանյութ)