fbpx
Բաժիններ

«Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ». Մխիթարյանի հարցազրույցը ՈւԵՖԱ-ին՝ որպես ԵՎՐՈ Մ19-ի դեսպան

Հուլիսի 14-ից Երևանում մեկնարկելու է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Այս առիթով ՈւԵՖԱ-ն զրուցել է առաջնության դեսպան և Հայաստանի հավաքականը ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, որը պատմել է երիտասարդական տարիներից ու խորհուրդների տվել երիտասարդ խաղացողներին:

Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ երիտասարդական հավաքականում հագար Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

Ես հպարտություն զգացի: Ինձ համար միշտ յուրահատուկ հաճույք է եղել խաղալ ազգային հավաքականում, քանի որ մենք կարող էինք մրցել տարբեր ազգային թիմերի ու ֆուտբոլիստների հետ: Դա իսկապես լավ փորձառություն էր այդ տարիքում, քանի որ մենք այդ տեսակի խաղեր չէինք անցկացնում առաջնությունում:

Կպատմե՞ս մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրած ժամանակներից: Ի՞նչ են սովորում ֆուտբոլիստները այդ մակարդակում:

Դու խաղում ես ավելի ուժեղ հակառակորդների դեմ, քան տեղի առաջնությունում: Այդ ժամանակ ես հասկացա, որ ֆուտբոլը ավելի արագ է, ավելի մեծ տեմպով ու դու պետք է կարողանաս արագ որոշումներ կայացնես, քանի որ ժամանակ չկա մտածելու: Դա թույլ է տալիս քեզ հասականալ, թե ինչ խաղամակարդակում ես գտնվում ու ինչ պետք է բարելավես:

Ո՞վ էր քո սիրելի ֆուտբոլիստը այդ ժամանակ:

Զինեդին Զիդանը իմ սիրելի ֆուտբոլիստն էր: Նա խաղադաշտում Պիկասոյին էր նմանվում, գնդակի հետ հիանալի էր վարվում ու կախարդանքներ անում:

Դու այժմ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ես: Կարո՞ղ ես առանձնացնել մի պահ, որով ամենաշատն ես հպարտանում քո միջազգային կարիերայում:

Ես երբեք չեմ սիրել գովել ինձ: Այն ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով: Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո կսկսեմ մտածել այն բաների մասին, որոնցով կարող եմ հպարտանալ: Այն, թե ինչպիսին եմ եղել ես, ինչ նվաճումների եմ հասել ու որտեղ եմ հիմա՝այն է, ինչով ես հպարտանում եմ:

Որքա՞նով է կարևոր Հայաստանի համար ընդունելն այս մրցաշարը:

Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ, և կարծում եմ՝ մարդիկ ուրախ են, որ իրենց երկրում է կայանալու այս մրցաշարը, քանի որ սա լավ հնարավորություն է հետևել եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերին:

Ի՞նչ խորհուրդ կտաս մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստներին:

Խորհուրդ եմ տալիս նրանց վայելել ամեն պահն ու խաղալ հաճույքի համար, որովհետև այսպիսի խաղերն ու մրցաշարերը մեկ անգամ են լինում կյանքում: Բոլոր ֆուտբոլիստներին հաջողություն եմ մաղթում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

Օբամեյանգը «Բրայթոնի» հետ խաղի լարված պահին վազել է զուգարան, մարզիչը չի նկատել

«Արսենալը» վերջին անգամ նման հակառեկորդ է գրանցել 42 տարի առաջ

«Արսենալը» չհաղթեց 9-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանը ֆիզիկական լավ վիճակում է»

Սիմեոնեն կարող է գլխավորել «Արսենալը»

Մխիթարյանն ու Սմոլինգը երկրպագուների հետ ընթրիքի են մասնակցել (ֆոտոշարք)

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են Ա Սերիայի առաջատարի դեմ խաղին (ֆոտոշարք)

«Ռոման» Մխիթարյանին և Պերոտիին նվիրված հրապարակում է կատարել

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

3 ակումբ պայքարում է Օբամեյանգի ստորագրության համար

Ֆոնսեկա. «Մխիթարյանը շատ ուժեղ է տեխնիկական տեսանկյունից»

Մխիթարյանի գնահատականները՝ «Վերոնայի» դեմ խաղում