Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը» - VNews
Բաժիններ

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

mher khudaverdyan 1 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Ապրիլի 19-ին ֆուտբոլում հեղափոխական որոշում կայացվեց: 12 թոփ ակումբ հայտարարեց Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին, որը կարող է ամբողջությամբ փոխել ֆուտբոլի ապագան: Սուպերլիգայի գոյությանը կտրուկ դեմ է ՈւԵՖԱ-ն, որը խոսատացել է թուլ չտալ մրցաշարի անցկացումը: VNews.am-ը զրուցեց Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից-ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանի հետ, որը կարծիք հայտնեց եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա անելիքների, Սուպերլիգայի ստեղծման հետևանքների և հայկական ֆուտբոլի վրա հնարավոր ազդեցության մասին:

Ինչպե՞ս եք վերաբերվում Սուպերլիգային:

Դա վաղուց հասունացող նախագիծ էր, ակումբներն անընդհատ դրան էին գնում, բայց ինչ-ինչ պատճառներով վերջին պահին հետ էին կանգնում: Դիտարժանության տեսանկյունից շատ մարդկանց համար կարող է գրավիչ մրցաշար լինել, բայց այդ լիգան ունի նաև երկրորդ կողմը՝ այն սպանելու է ֆուտբոլը փոքր ու միջին ակումբների համար: Եթե Սուպերլիգայի պատճառով ազգային լիգաները թոփ ակումբներին հեռացնեն իրենց առաջնություններից, դրանից կտուժեն բոլորը, առաջին հերթին փոքր ու միջին մակարդակի թիմերը, որովհետև ֆինանսների հոսքը կտրուկ կկրճատվի: Դա դեռ վերաբերում է թոփ-5 լիգաներին, իսկ մյուս երկրներում ավելի վատ կլինի: Սուպերլիգայի մասնակիցները հանդես չեն գա Չեմպիոնների լիգայում, ինչը կբերի այդ մրցաշարի հեղինակության անկմանը և ֆինանսների զգալի կրճատմանը:

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն կկատարե՞ն իրենց սպառնալիքները, թո՞ւյլ չեն տա այդ 12 ակումբի ֆուտբոլիստներին մասնակցել Մունդիալին ու Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև ազգային առաջնություններին:

Ես դա որպես սպառնալիք չէի որակի: ՈւԵՖԱ-ն դեռ միայն հայտարարել է, որ կկանխի Սուպերլիգայի անցկացումը: Կոնկրետ առաջիկա Եվրոպայի առաջնությանը հնարավոր արգելքը չի վերաբերի, որովհետև Սուպերլիգան, եթե մեկնարկի, ապա Եվրո-2020-ից հետո է կայանալու: Արգելքը կտարածվի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք հետագա մրցաշարարերի վրա:

Չեք կարծո՞ւմ, որ նման մոտեցումն արդար չէ ֆուտբոլիստների համար: Եթե նրանք գործող պայմանագիր ունեն ակումբի հետ, որը որոշել է Սուպերլիգայում հանդես գալ: Նրանք ի՞նչ անեն, խզե՞ն պայմանագիրը:

Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ իրավական տեսանկյունից գոյություն ունի աշխատանքի պայմանների էական փոփոխության գործոն: Որքան հասկանում եմ, ֆուտբոլիստները նման դեպքերում իրավունք կունենան խզել պայմանագրերը, բայց չեմ կարծում, որ նրանք կգնան նման քայլի: Բոլորս էլ գիտենք, որ նման թոփ մակարդակի ֆուտբոլիստներին հավաքականները շատ չեն հետաքրքրում, դա վնասվածք ստանալու լրացուցիչ գլխացավանք է: Նրանցից շատերը կհամաձայնեն մեծ գումարներ ստանալ և հավաքականում չխաղալ:

mher 2 960x968 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Այս ամենի հանգուցալուծումն ի՞նչ կլինի:

Այդ հարցին կպատասխանեմ որպես երկրպագու, այլ ոչ թե ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ այս 12 թիմերը, գումարած ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Բորուսիան» (որոնք, ամենայն հավանականությամբ, հետագայում կմիանան Սուպերլիգային) Սուպերլիգա ստեղծելու միջոցով իրենց համար գին են բարձրացնում: Օրինակ, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լոկոմոտիվի» հետ խաղալիս նույնքան գումար է ստանում, որքան ՊՍԺ-ի կամ «Յուվենտուսի» հետ մրցելիս: Դա դժգոհություն է առաջացնում «Բարսայի» համար, բայց շատ է գոհացնում «Լոկոմոտիվին»: Թոփ ակումբներն ակնարկում են. «մեզ ավելի շատ փող տվեք և մենք էլ կմնանք Չեմպիոնների լիգայում»:

Այսինքն փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Ինձ թվում է դա կլինի ակումբների կողմից, իսկ ՈւԵՖԱ-ն որոշակի փոփոխությունների կգնա պարգևավճարների վերանայման տեսանկյունից: Այդպես այս հարցը մի քանի տարով կփակվի, բայց վստահ եմ, որ հետագայում այն նորից է բարձրացվելու: 4-5 տարի առաջ Սուպերլիգա ստեղծելու հարցը կրկին օրակարգում էր, ինչ-որ փոփոխություններ եղան և վերջ: Այս անգամ Սուպերլիգայի ղեկավարները լուրջ են տրամադրված, բայց չեմ կարծում, որ կառանձնանան մյուսներից, որովհետև դա կբերի ֆուտբոլի կործանմանը:

super league 960x504 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Ինչպե՞ս այդ ամենը կազդի հայկական ֆուտբոլի վրա: Չէ՞ որ, եթե ՈւԵՖԱ-ի ֆինանսական միջոցները կրճատվեն, դա կազդի նաև հայկական ակումբների վրա:

Դեռ որևէ հաշվարկ ու հստակություն չկա: Ըստ տրամաբանության՝ հայկական և շատ այլ երկրների ակումբներ, որոնք բավականաչափ գումար չեն ստանում, որ իրենց ծախսերը փոխհատուցեն և կախված են ՈւԵՖԱ-ից, մեծ հարված կստանան: Նախ սկսենք նրանից, որ առանց այդ թոփ ակումբների, Չեմպիոնների լիգան դառնում է երկրորդական մրցաշար, Եվրոպա լիգան ընդհանրապես փակման եզրին կհայտնվի, որովհետև նույնիսկ հիմա ՈւԵՖԱ-ում խոստովանում են, որ քիչ մարդիկ են հետևում այդ մրցաշարին: Իսկ ահա Կոնֆերենցիաների լիգայի մասին ընդհանրապես խոսալու տեղ չի մնում: Նախկինում հայկական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելով՝ 220 հազար եվրո էր ստանում, անցնում էր հաջորդ փուլ և այդ գումարը 400 հազար էր դառնում: Դա շատ լուրջ փող է մեր ակումբների համար, սակայն հիմա արդեն այդ գումարի 10-20 տոկոսը կմնա:

Դա կբերի հայկական ակումբերի լուծարմա՞նը:

Շատերը կարող են կիսապրոֆեսիոնալ դառնալ: Եվս մեկ հանգամանք էլ նշեմ: Այդ նույն ակումբները փող են ստանում, երբ նրանց ֆուտբոլիստները մասնակցում են ազգային հավաքականների խաղերին: Այդ գումարների վրա էլ կարող է ազդել, իսկ շատ հայկական ակումբների համար դա քիչ փող չէ: Նաև ՈւԵՖԱ-ն կարող է ավելի քիչ գումար հատկացնել ֆեդերացիաներին, ինչի շնորհիվ ՀՖՖ-ն մարզադաշտեր, այլ ենթակառուցվածքներ է կառուցում, ինչպես նաև ազգային հավաքականի վրա ծախսում: Դա ուղղակիորեն ազդելու է հայկական ֆուտբոլի վրա:

Բայց նաև չի կարելի հաշվի չառնել, որ հնարավոր է բոլոր փոփոխությունները դրական ազդեն Հայաստանի հավաքականի հեռանկարների վրա, որովհետև շատ հզոր հավաքականներ կարող են զրկվել իրենց առաջատար ֆուտբոլիստներից:

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նագելսմանը որոշել է՝ որն է համար մեկ տրանսֆերային նպատակը «Բավարիայում»

Հայտնի է «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մրցավարը

ՊՍԺ-ն վստահ է, որ կգնի Մեսիին ու իր կազմը կառուցելու է արգենտինացու շուրջ

Ընթրիքից հետո «Բարսելոնայի» խաղացողները հավելյալ թեստավորում են անցել․ պատասխանները հայտնի են

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Վարդան Բիչախչյան. «Հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը՝ չեմ կարող թիմի խաղից դժգոհել» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Տղաները հավատացին, որ կարող են խաղալ ու գոլ խփել, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը» (տեսանյութ)

Ժիրայր Մարգարյան․ «Կփորձենք հաղթել մյուս բոլոր խաղերում, որպեսզի ավելի մոտենանք չեմպիոնությանը» (տեսանյութ)

Սամուր Ագամագոմեդով․ «Վանի» բնավորության մասին է խոսում այն, որ կրկին առաջինը գոլ ընդունելով՝ չպարտվեցինք» (տեսանյութ)

Մերժվեց. Կումանը բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ խաղը

«Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

«Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

«Կասկած չկա, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը». Սաուլ

ՊՍԺ-ից կարող է 2 ֆուտբոլիստ հեռանալ՝ «Սիթիից» կրած պարտությունից հետո

Պոչետինո. «Մենք կարողացանք վերահսկել «Սիթիի» պես ուժեղ թիմի դեմ խաղը»

«Բարսելոնան» գումար է նախապատրաստում՝ Նեյմարին գնելու համար