fbpx
Բաժիններ

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նոր ամենամյա զեկույցը 2018թ. ֆինանսական տարվա ամփոփումով: Ներկայացնում ենք հայկական ֆուտբոլին վերաբերող ամենահետաքրքիր կետերը:

1. Բարձրագույն դիվիզիոնի մասնակիցների քանակը

ՈՒԵՖԱ-ի նույն զեկույցների նախորդ տարիների տարբերակներում մեզ համար ամենադառը կետերից էր բարձրագույն դիվիզիոնի մասնակից թիմերի քանակը: Այն ժամանակ մենք մշտապես վերջին հորիզոնականում էինք, հիմնականում՝ միայնակ, քանի որ ունեինք ընդամենը 6 թիմ Բարձրագույն խմբում: Այժմ մենք արդեն այն մի խումբ երկրների ցանկում ենք, որ չեմպիոնին որոշում ենք 10 թիմով, ինչքան էլ որ «Երևանի» նկատմամբ վերապահումները մեծ են: Ավելի քիչ թիմ ունի Լատվիայի առաջնությունը՝ 9 թիմ, իսկ Անդորրան, Ադրբեջանը, Լիտվան ու Մոլդովան առաջնությունում ունեն միայն 8 թիմ:

Ընդ որում՝ Հայաստանը 2 տարի շարունակ աճ է արձանագրում: Ամենատպավորիչը Ջիբրալթարն է, որը երկրում ունեցած միայն մեկ մարզադաշտում կարողանում է տեղավորել 12 թիմ, իսկ Սան Մարինոն էլ առաջնություն է կազմակերպում 15 թիմով: Առաջնությունների մեծ մասը անցկացվում է աշուն-գարուն ձևաչափով, իսկ գարուն-աշուն ձևաչափով անցնում են Իսլանդիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆարերների, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի ու Վրաստանի առաջնությունները:

2. Առաջնության ձևաչափը

Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանն անցկացվեց նոր ձևաչափով, ինչը բավական մեծ քննարկումների առիթ դարձավ, թեև՝ մեկնարկից միայն 4 ամիս անց: Փաստորեն, նմանատիպ ձևաչափ ունեն եվրոպական ևս 11 ազգային առաջնություններ:  Խոսքը՝ 2 փուլով, յուրաքանչյուրում 2 շրջանով ձևաչափի մասին է: 15 երկրում առաջնությունը անցկացվում է 1 փուլով՝ 2 շրջանով. սա հիմնականում 14 և ավելի մասնակից ունեցող լիգաների մասին է: 12 երկրում էլ առաջնությունը անցկացվում է 1 փուլով՝ 4 շրջանով, ինչպես Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունն էր: Կան նաև ավելի խրթին ձևաչափեր:

3. Հայաստանի գավաթ

Թեև Բարձրագույն խմբի մասնակիցների քանակով ունենք դրական փոփոխություն կար, ու դա իր շարունակությունը գտավ նաև VBet Հայաստանի գավաթում, բայց այս առումով դեռ հետնապահների թվում ենք: Գավաթի նախորդ խաղարկությունը ուներ միայն 4 փուլ, նույն վիճակում են նաև Անդորրան, Ադրբեջանը, Ֆարերները և Սան Մարինոն: Այս տարվա VBet Հայաստանի գավաթին ավելացավ ևս մեկ փուլ, թեև «կիսատ», բայց հուսանք հաջորդ խաղարկությանը կմասնակցեն նոր թիմեր ու կունենանք իսկական գավաթային մթնոլորտ: Նախանձելի է Վրաստանի ձեռքբերումը, որը գավաթի խաղարկություն է անցկացնում 7 փուլով:

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Գևորգ Օհանյանի շքեղ գոլը «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ

Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»