Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ - VNews
Բաժիններ

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

Վաղը Բաթումում կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Մրցաշարի 304 մասնակիցների թվում են Հայաստանի 34 շախմատիստներ:

Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը ներկայացնողների թվում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը, ինչպես նաև այլ շախմատիստներ:

Մրցաշարին կմասնակցեն նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը:

Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն է (2746): Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալյեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Հայ շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2677) ունեցող Գաբրիել Սարգսյանը մասնակիցների մեջ 17-րդն է:

Եվրոպայի առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է, որը բաշխվելու է մրցաշարում լավագույն արդյունքի հասած 20 մասնակիցների, ինչպես նաև առանձին անվանակարգերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստների միջև:

Չեմպիոնը կպարգևատրվի ոսկե մեդալով և 20 հազար եվրո դրամական պարգևով: Արծաթե և բրոնզե մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 15 և 10 հազար եվրո:

Մինչև 18 տարեկանների, վետերանների և կանանց մեջ լավագույն արդյունքի հասած շախմատիստները կպարգևատրվեն 1000-ական եվրոյով, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 600-ական և 400-ական եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայկ Մարտիրոսյանը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարներին