fbpx
Բաժիններ

Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ սամբոյի աշխարհի առաջնությունում

Հարավկորեական Չհոնջու քաղաքում նոյեմբերի 8-10-ը կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ:

ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում:

Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարին կմասնակցեն Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100 կգ):

Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:

Մրցավայր կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

ԱԱ-ի ոսկե մեդալակիրը կստանա 3000 դոլար պարգևավճար, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1500:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ձյուդոյի Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրները

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Խոջայան. «Մեր սամբիստները Եվրոպական խաղերին ապացուցեցին, որ աշխարհում լավագույններից են»

Տիգրան Կիրակոսյանի հաղթական գոտեմարտը և պարգևատրումը՝ տեսանյութով

Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Մինսկ 2019. Գրիգոր Սահակյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

Մինսկ 2019. Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Մինսկ 2019. Արսեն Ղազարյանը բրոնզի համար կգոտեմարտի Գեորգիոս Մարկարիանի հետ

Մինսկ 2019. Գրիգոր Սահակյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզի համար

Մինսկ 2019. Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչում է, Գրիգոր Սահակյանը՝ կիսաեզրափակիչում

Մինսկ 2019․ Տիգրան Կիրակոսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Դավիթ Գրիգորյան. «Եզրափակիչում չստացվեց, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան»

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը եզրափակիչում է

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի ամբողջ կազմը