fbpx
Բաժիններ

Հայազգի հոկեյիստի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

«Սիբիր» թիմի հայազգի հոկեյիստ Սամվել Մնացյանի մոտ բժիշկներն ախտորոշել են անկոլոգիական հիվանդություն՝ քաղցկեղ: Այս տեղեկությունը տարածել է ակուբի մամուլի ծառայությունը:

«Սիբիր» ակումբի ղեկավարությունն իր ամբողջական ֆինանսական աջակցությունն է հայտնում Սամվել Մնացյանին: Նա շարունակում է մնալ մեր ընտանիքի անդամը: Ակումբը նաև կկազմակերպի դրամահավաք Սամվելի համար»,- գրում է «Սիբերի» պաշտոնական թվիթերը:

Հավելենք, որ քաղցկեղը Մնացյանի օրգանիզմում ձևավորվել է մի քանի ամիս առաջ ստացած վնասվածքի պատճառով: Նրա առողջական վիճակի ու հավանական վիրահատության մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն հոկտեմբերին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: