Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը - VNews
Բաժիններ

Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

xzaX - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

«NBA-ի 4 ակումբի հետ կապի մեջ ենք։ Այդ ակումբներում դիտումներ եմ անցնելու։ Նրանք հնարավորություն են տալու ինձ ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ։ Ամեն ինչ ինձանից է կախված»,-մեզ հետ զրույցում խոստովանեց բասկետբոլի ծագող աստղ Գարի Չիվիչյանը։

«Հայ դիկպուկահար» մականունը ստացած բասկետբոլիստի պատմությունը, նպատակներն ու երազանքները, խաղային որակները գոհացնում են նույնիսկ ամենապահանջկոտներին ու շարժում սրտեր: Հայաստանում շատերի համար անծանոթ այս երիտասարդը տպավորիչ ճանապարհ է անցել մինչև վերելքի ուղի դուրս գալն ու ամերիկյան բասկետբոլային հանրության այս տարվա գլխավոր բացահայտումներից մեկը դառնալը։

Gary 960x960 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Գարին ծնվել է Կալիֆոռնիայում՝ ձյուդոյի ու խառը մարտարվեստների ամենահեղինակավոր մասնագետներից Գոքոր Չիվիչյանի ընտանիքում։ Սկզբում, տղան փորձել է իրեն խառը մարտարվեստներում, բայց կայծը վառել է բասկետբոլը։

«Երիտասարդ տարիքից բասկետբոլ էի խաղում, հետո հասկացա, որ տաղանդ ունեմ ու պետք է գնամ երազանքիս հետևից։ Պարզապես ցանկանում եմ գնալ հորս հետքերով, բայց բասկետբոլում։ Երբ 18 տարեկան դարձա, սկսեցի համալսարաններ  ու քոլեջներ փնտրել բասկետբոլով ճանապարհս շարունակելու համար։ Ինձ առաջարկեցին կրթաթոշակ «Այդահո Սիթիում»։ Այդ մասին ասացի հորս, նա աջակցեց ինձ։

Հայրս միշտ հավատացել է ինձ։ Նա ամեն հնարավոր ձևով հոգ է տանում իմ մասին՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն։ Նա ինձ պատմում է, թե ինչ է պետք հաջողության հասնելու համար»։

Այդպես, Չիվիչյանը դարձավ NCAA-ի առաջին դիվիզոնի միակ հայ բասկետբոլիստը ու մրցաշրջան առ մրցաշրջան ավելացնում էր։ Նա դարձավ դպրոցի պատմության լավագույն հեռահար նետումներ կատարող բասկետբոլիստներից մեկը։

«Այդահո Սիթին» լավ դպրոց ուներ։ Այն բարձր մակարդակի վրա է։ Մարդիկ մտածում են, որ ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ու ես ճնշված եմ, քանի որ բոլորը հետևում են ինձ։ Բայց դա այդպես չէ։ Ես ընդհանրապես ճնշում չեմ զգում։ Իրականում, ավելի մոտիվացված եմ։ Ես զգում եմ, որ իմ պարտքն է ներկայացնել հայկական մշակույթը։ Որտեղ էլ գնացել եմ, մարդիկ զգացել են Հայաստանի ներկայությունը ու դրա բացառիկությունը»։

Garry 2 960x960 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

3 մրցաշրջան անց Չիվիչյանը պետք է քայլ առաջ կատարեր, նա տեղափոխվեց «Պեսիֆիկ» և սկսեց իր կարիերայի նոր ու շրջադարձային ժամանակահատվածը։

«Երբ տեղափոխվեցի «Պեսիֆիկ», հասկացա, որ շատ աշխատանք ունեմ կատարելու, ավելացնելու շատ տեղ ունեմ։ Եղան շատ առավոտներ, երբ ես վաղ էի արթնանում, երբ օրս բոլորից շուտ էր սկսում։ Երբ հայտնվեցի այնտեղ, գիտակցեցի, որ շատ եմ զիջում մյուս թիմակիցներիս։ Զգացի, որ նրանք ինձանից ուժեղ են, ավելի արագ, հասկացա, որ պետք է աշխատեմ, տքնաջան մարզվեցի 6-7 ամիս։ Զգում էի, որ ամեն ամիս ավելի լավն էի դառնում տքնաջան ու շարունակական աշխատանք արդյունքում։

Նախքան մրցաշրջանի մեկնարկը հասկացա, որ աճել եմ որպես բասկետբոլիստ։ Դա եղավ իմ կարգապահության մակարդակի շնորհիվ, ճիշտ էի սնվում, ճիշտ էի քնում՝ օրեցոր ավելացնելով ծանրաբեռնվածությունս։ Պարզապես մի կողմ դրեցի այն ամենը, ինչ ուզում էի անել ու սկսեցի անել այն, ինչ պետք է անեմ՝ հնարավորություն տալով ինքս ինձ լինել հաջողակ։

Բախտավոր եմ, քանի որ այնտեղ աշխատելու հնավորություն ստացա NBA-ում 30 տարվա փորձ ունեցող Դեյմոն Ստադեմայրի հետ։ Նա խաղացել է լավագույններից լավագույնների հետ՝ Մայքլ Ջորդանից մինչև Կոբի Բրայանտ։ Ես հնարավորություն ստացա լսել նրա մտքերը ու ստանալ շատ կարևոր խորհուրդներ։

S1M3745 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Նա շատ խիստ է, տեսնում է քո սխալները, դու չես կարող նրան խաբել։ Նա անընդհատ համոզվում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես, թույլ չի տալիս, որ սայթաքես։ Նա հետևում է կենտրոնացվածությանդ։ Այնպես որ, մեծ երանություն էր աշխատել այս թիմում, նման պատիվ ու փառք ունեցող մարզչի հետ, որը լեգենդ է։ Ես միշտ կհիշեմ նրան ու ինձ հարազատ կհամարեմ։

Չիվիչյանի ու նրա թիմակիցների որակյալ բասկետբոլի, բարձրակարգ մարզչի շնորհիվ «Պեսիֆիկի» երկրպագուները ականատես եղան թիմի երբևէ լավագույն մրցաշրջանին Արևմտյան կոնֆերենցիա տեղափոխվելուց հետո։ Ակումբը առաջին անգամ իր պատմության ամենաշատ հաղթանակները տարավ մեկ խաղաշրջանի ընթացքում, հաղթեց շատ կարևոր խաղերում՝ սկզբունքային մրցակիցների։ Թիմը Արևմտյան կոնֆերենցիայի դասակարգման աղյուսակում 3-րդ հորիզոնական բարձրացավ։ «Հայ դիպուկահարն» էլ թիմի գլխավոր հերոսներից էր. նա միավորների արդյունավետությամբ երկրորդն էր թիմում։

«Մրցաշրջանը սկսելուց 3-4 խաղ հետո մարզիչը ինձ հետ առանձնազրույց ունեցավ ու ասաց, որ նա ինձանից ավելի շատ պաշտպանողական աշխատանք է ակնկալում։ Հետո, ես զգալիորեն ավելացրի ու նա սկսեց վստահել ինձ։ Դա հնարավորություն տվեց ինձ աճել, կարևոր նետումներ կատարել, շատ աշխատել պաշտպանությունում ու դառնալ երկրորդ ամենաարդյունավետ բասկետբոլիստը թիմում։ Դա ոգևորիչ էր։  Հիանալի է գալ այստեղ ու կարճ ժամանակում այդքան բան փոխել, այդքան բան անել»։

S1M3881 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Այնուամենայնիվ, մրցաշրջանի գլխավոր զարդը դարձավ «Սեյնթ Մերիի» դեմ տնային հանդիպումը։ «Պեսիֆիկը» այս թիմին չէր հաղթում 15 տարուց ավելի, սակայն ժամանակն էր եկել կոտրելու այդ անեծքը։ Խելահեղ հանդիպում, որում գրանցվեց 4 օվերթայմ։ Երբ «առյուծները» պարտվողի դերում էին 2-րդ լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին, Չիվիչյանը 3 միավորանոց նետեց՝ դառնալով բազեր բիթերի հեղինակ։ Նա ընդհանուր առմամբ վաստակեց 19 միավոր, իսկ իր թիմը պատմական հաղթանակի հասավ 107-99 հաշվով։

Այս խաղից հետո բոլորը համոզվեցին, որ Չիվիչյանին փայլուն ապագա է սպասում։ Հիմա Գարիի մեծ պոտենցիալն ու գեղեցիկ նետումները քննարկում են ամերիկյան հեռուաստաալիքներն ու թերթերը՝ ABC, NBC, CBS, ESPN։ Բասկետբոլի երկրպագուները շունչները պահած սպասում են այս տղայի պատմության շարունակությանը։

«Նման մեծ նշանակություն ունեցող խաղին, կարևոր նետումներ կատարելը իսկապես ֆանտաստիկ էր ինձ համար»։

«Որպես բասկետբոլիստ իմ ամենաուժեղ կողմերը մարզչին գոհացնելն է, ազդել հաղթանակի վրա։ Կարծում եմ, որ լավագույն նետում կատարող խաղացողներից եմ այսօրվա բասկետբոլում: Եթե իմ նետումների վրա չաշխատեմ ամեն օր, միջին մակարդակի մեկը կլինեմ։ Տիրապետում եմ լավ նետումների ամենօրյա ու շարունակական աշխատանքի շնորհիվ»։

Garry 5 960x960 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Այս ամենի շնորհիվ Գարի Չիվիչյանը գրավեց NBA-ի ակումբների ուշադրությունը։ Եվ ոչ միայն։ Չիվիչյանը համագործակցության, գովազգային ու հովանավորչական պայմանագրերի բազմաթիվ առաջարկներ է ստանում։ Հնարավոր է, որ նրան շուտով սպասում է իր կարիերայի գլխավոր քննություններից մեկը։ Նրան հետևելու են NBA-ի մարզիչներն ու մենեջերները։ Սակայն «հայ դիպուկահարի» խոսքով՝ անհաջողության դեպքում, նա չի ընկճվելու ու շարունակելու է քայլել դեպի իր երազանքը։

«Ճիշտ է, որ ես հնարավորություն եմ ստանալու NBA-ում հայտնվելու։ Հնարավորություն եմ ունենալու՝ NBA-ի մի մասը կազմելու։

Նրանց հետաքրքրության մասին իմացա մրցաշրջանի ավարտից հետո, երբ ուզում էի հասկանալ, թե որ ուղղությամբ եմ գնալու։ Ոչինչ երաշխավորված չէ, սակայն այն, որ ես շանս եմ ստանալու, հաստատ է։ Պետք է վստահ լինեմ, որ առավելագույնը կանեմ մարզավիճակում մնալու ու մարզվելու առումով, որպեսզի երբ պահը գա, կարողանամ ցույց տալ դա։ Պետք է աշխատեմ իմ վրա ամեն օր, workout-ներ (պաշտոնական դիտմանը ակումբի մենեջերները հրավիրում են իրենց հետաքրքրող բասկետբոլիստներին, որոնցից լավագույնների հրավիրում են փորձաշրջանի) են լինելու։

Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ խոսել եմ գործակալի հետ, որպեսզի կազմակերպենք workout NBA-ի մի քանի ակումբի հետ։ Այդ ակումբները չորսն են։ Չեմ ուզում անուններ տալ, քանի դեռ պաշտոնապես չեն նշանակվել օրերը։ Նրանք աշխատելու են ինձ հետ, հասկանալու են՝ թե ինչի եմ ընդունակ։ Կախված իմ ելույթից՝ նրանք որոշում են կայացնելու արդյոք նրանք ցանկանում են ինձ հետ պայմանագիր կնքել, թե տեղափոխել G League-ի իրենց թիմ, որպեսզի այնտեղ ավելի աճեմ մեկ կամ երկու տարի։

S1M3402 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Եվրոպական ակումբներ տեղափոխվելու մասին հիմա չեմ մտածում։ Հիմա մտքումս միայն NBA-ն է։ Եթե այս տարի չընդգրկվեմ NBA-ի անվանացանկում, կնախընտրեմ խաղալ G League-ում երկու կամ երեք տարի, որպեսզի այնտեղ կատարելագործեմ ու հրավեր ստանամ NBA-ից։ Բայց եթե ոչինչ չստացվի, հնարավոր է, որ խաղամ եվրոպական ինչ-որ բարձրակարգ թիմում»։

Այնուամենայնիվ, ժամանակակից սպորտում տաղանդավոր ու աշխատասեր մարզիկ լինելը կարող է բավարար չլինել։ Անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ գործակալ ու իհարկե, լավ մարկետինգ թիմ։ Չիվիչյանը պատմեց, որ այս օրերին ինքն ու իր եղբայրը՝ Արթուր Չիվիչյանը, որը երկար տարիներ նաև Գարիի մենեջերն է, կապ են հաստատել ավելի քան 50 գործակալների հետ, կազմել են կարճ ցուցակ հնարավոր թեկնածուներից, սակայն դեռևս բաց են նոր առաջարկների համար։ Հավակնորդներից մեկն էլ հայ է, ով երկար տարիներ աշխատել է NBA համակարգում ու տեսլական ունի Չիվիչյանի համար։ Հովանավորչական պայմանագրերի առաջարկները նույնպես քիչ չեն, այնուամենայնիվ, եղբայները լուրջ բանակցություններ դեռ չեն սկսում, քանի որ անընդհատ նոր առաջարկներ են ստանում։

«NBA-ում խաղալը իմ երազանքն է ու առաքելությունը։ Ամեն օր ես աշխատելու եմ դրա համար։ Ես զգում եմ, որ արդեն շատ հեռու եմ գնացել։ Զգում եմ, որ յուրահատուկ բան եմ անում հայերի համար։ Եթե ինչ-որ բան չստացվի, ես կիմանամ, որ արել եմ ամեն հնարավորը ու առավելագույնն եմ տվել։ Բայց վստահ եմ իմ ունակությունների վրա»։

Gary3 960x960 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Միգուցե վերոնշյալ գործոնների պատճառով հայ բասկետբոլիստներից ոչ ոք երբևէ հանդես չի եկել բասկետբոլի ամենաճանաչված ու մրցակցային առաջնությունում։ Չիվիչյանը ցավով շեշտում է, որ հայազգի բասկետբոլիստները իրենց լավագույն տարիներին հնարավորություն չեն ստացել ցուցադրելու իրենց հմտությունները։ Նրանց կողքը չեն եղել ճիշտ մարդիկ, որոնք կդնեն նրանց ճիշտ ճանապարհի վրա ու նրանք ճիշտ պահին ցույց կտան իրենց տաղանդը։

«Իմ պլանի մի մասն է կազմում՝10 տարի պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերա ունենալ։ Երբ 10 տարին լրանա, պատրաստվում եմ օգնել հայ երեխաներին բասկետբոլի հարցում։ Պակաս կարևոր չեն ճիշտ մենեջմենթը ու ճիշտ մարդկանց ընտրությունը»։

asdasd9 960x960 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Չիվիչյանը երկու անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական ու անհամբերությամբ սպասում է հաջորդ հրավերին։ Նա խոստանում է հնավորության դեպքում անմոռանալի պահեր պարգևել հայ երկրպագուներին ու խնդրում իրեն աջակցել իր ճանապարհին։ Հայաստանի մասին խոսելիս Չիվիչյանը աչքերը փայլում էին, իսկ ձայնը ավելի հնչեղ էր դառնում։

«Հավաքականից հրավեր ստանալը օրհնություն էր, շատ ոգևորված էի ու երջանիկ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը։ Մի օր ես դա նորից կանեմ։ Մենք արդեն շատ ուժեղ թիմ կլինենք։ Անհամբեր սպասում եմ, թե երբ նորից հնարավորություն կլինի ինչ-որ յուրահատուկ բան անել իմ հայրենիքի համար։

Ցանկանում եմ Հայաստանը ներկայացնել լավագույն ձևով։ Ուզում եմ, որ հայերը հպարտանան ինձանով։ Երջանիկ եմ, որ հայ եմ։ Ուր էլ որ գնում եմ, փորձում եմ հայկական մշակույթը փոխանցել մարդկանց։ Ինձ ամբողջությամբ հայ եմ զգում։ Հայկական դպրոց եմ հաճախել, ամբողջ կյանքս շրջապատված եմ եղել հայերով։ Ես չեմ մոռացել լեզուն, գիտեմ նաև գրել ու կարդալ։

Իմ հայ երկրպագուներին կասեմ հետևեք ինձ, վայելեք ճանապարհը։ Խնդրում եմ աջակցեք ինձ այս ընթացքում ու մինչև վերջին պահը»։

Լուսանկարները՝ Շումեսա Մոսհինի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պատմական ռեկորդը գերազանցվեց. այն դիմացավ 47 տարի

«Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին

Չիվիչյանը՝ Forbes-ին. «Ցանկանում եմ ցույց տալ մանուկներին, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին»

NBA. Լեբրոնն ու Դյուրանտն ընտրեցին բոլոր աստղերի խաղի կազմերը

Հրաշք՝ Դալասում. Հաղթական նետում խաղավարտից 0,1 վայրկյան առաջ (տեսանյութ)

Քվեարկության ավարտ. Հայտնի են NBA-ի բոլոր աստղերի խաղի մեկնարկային կազմերը

NBA-ի թիմը խաղացել է Հայաստանի դրոշի գույներով մարզաշապիկով (լուսնակար)

Լեբրոն Ջեյմսի պատմական ռեկորդը NBA-ում

Լեբրոն Ջեյմսի տպավորիչ նվաճումը. նա արդեն պատմությանն երրորդ տեղում է (նկար)

Հայտնի է՝ երբ կկայանա NBA-ի բոլոր աստղերի խաղը

Ի՞նչ գիտեք բասկետբոլի մասին. VNews-ի Quiz-ը

«Լեբրոնը պետք է հեռացվեր». 7 տարի անց Ջեյմսը ոչ սպորտային խախտում է ստացել (տեսանյութ)

Ինչպես հաղթել չեմպիոնին․ վերջին րոպեներին քամբեք և որոշիչ 3-միավորանոց (տեսանյութ)

Լեբրոն Ջեյմսն իր նետմանն արձագանքել է առանց օղակին նայելու (տեսանյութ)

Դեպի NBA. Գարի Չիվիչյանը պայմանագիր է կնքել NBA G League-ի հետ

NBA-ի Աստղերի խաղը 2020/21 մրցաշրջանում չի կայանա