Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի - VNews
Բաժիններ

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Europa Conference League 1 - Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Տասներեք տարի անց եվրագավաթներում ոչ թե 2 մրցաշար է լինելու, այլ՝ 3: ՈՒԵՖԱ-ն դեռ 2018 թվականի դեկտեմբերին էր ներկայացրել նոր՝ Կոնֆերենցիաների լիգայի ստեղծման մասին, սակայն միայն հիմա՝ 2021-ին այն սկսեց: Կայացավ պատմական իրադարձությունը՝ նորաստեղծ մրցաշարի վիճակահանությունը: Այս մրցաշարը նոր հնարավորություններ է ստեղծելու հայկական թիմերի համար, որպեսզի կարողանան դուրս գալ եվրագավաթի խմբային փուլ և երազել նորացված Եվրոպա լիգայում խաղալու մասին:  Ի՞նչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան, ի՞նչ նոր հնարավորություններ կընձեռի մեր ակումբներին, որքա՞ն կվաստակեն ակումբները և ինչպես Կոնֆերենցիաների լիգան կարող է դառնալ այլընտրանք եվրագավաթներում մասնակցությունը շարունակելու համար:

Ովքեր են խաղալու Կոնֆերենցիաների լիգայում

Մրցաշարին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի 55 երկրի 184 թիմ, այդ թվում 46 ակումբ, որոնք մրցաշարին միանալու են Չեմպիոնների լիգայից կամ Եվրոպա լիգայից դուրս մնալու դեպքում:

Չկա թիմ, որը նախապես կստանա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր. բոլորը պետք է որակավորման փուլ/փուլեր հաղթահարեն: Որակավորման վերջին փուլը կոչվում է փլեյ-օֆֆ փուլ, որի մասնակիցները բաժանվելու են «չեմպիոնների ճանապարհի» և «հիմնական ճանապարհի»: «Չեմպիոնների ճանապարհում» են ընդգրկված լինելու այն թիմերը, որոնք Կոնֆերենցիաների լիգայում  հայտնվելու են Չեմպիոնների լիգայից ու Եվրոպայի լիգայից դուրս մնալու արդյունքում:

Խմբային փուլ և փլեյ-օֆֆ

Որակավորման փուլը հաղթահարած 32 թիմերը բաժանվելու են 8 խմբերի, որոնցում ընդգրկված են լինելու 4-ական ակումբներ: Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի ուղեգիր կնվաճեն: Մյուս 8 ուղեգրի համար կպայքարեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զգաղեցրած ակումբները:

Կոնֆերենցիաների լիգայի առաջին եզրափակիչը նախանշված է 2022 թվականի մայիսի 25-ին՝ Ալբանիայի Տիրանա քաղաքի «Նացիոնալ Արենայում»: Կոնֆերենցիաների լիգայի չեմպիոնը ստանալու է հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգային մասնակցելու իրավունք:

turquoisebranding uefa home 2 960x540 - Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Երբ են կայանալու հանդիպումները

Որակավորման առաջին փուլը սկսվելու է հուլիսի 8-ին, որի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 15-ին: Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 22 և 29-ին, երրորդը՝ օգոստոսի 5-ին ու 12-ին, իսկ փլեյ-օֆֆը՝ օգոստոսի 19-ին և 26-ին:

Խմբային փուլի հանդիպումները նախատեսվում է անցկացնել եվրագավաթային շաբաթների հինգշաբթի օրերին, ինչպես Եվրոպա լիգայի դեպքում: Սպասվում է, որ խմբային փուլից սկսած հանդիպումները կկայանան Երևանի ժամանակով 20:45-ին և 23:00-ին:

Ինչու է հարկավոր Կոնֆերենցիաների լիգան

Տասներեք տարի անց ՈւԵՖԱ-ն երեք եվրագավաթներ է անցկացնելու: Կոնֆերենցիաների լիգան պետք է թեթևացնի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ծանրաբեռնվածությունը: Ոչ թոփ ֆուտբոլային երկրի ակումբները, որոնք ներկայացնում են օրինակ՝ Սերբիան, Հունաստանը, Խորվաթիան և Հայաստանը, չեն կարող անմիջապես հայտնվել Եվրոպա լիգայում, քանի դեռ եվրագավաթներում նրանց երկրների վարկանիշը չի բարձրացել:

Փոխարենը, այդ և այլ շատ երկրների թիմեր կկարողանան մրցել իրենց խաղամակարդակին ավելի մոտ թիմերի հետ և հաջողության հասնելու ավելի մեծ շանս կունենան: ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափի շնորհիվ առնվազն 34 երկրի թիմեր կխաղան եվրագավաթների խմբային փուլերում:

Մեր ընտրանին

Նոր մրցաշարի շնորհիվ Եվրոպա լիգան կդադարի ցածրակարգ մրցաշար համարվել: Այս ձևաչափում քիչ հավանական է, որ ԵԼ-ին մասնակցող գրանդ ակումբները մրցեն ակնհայտորեն ավելի թույլ մրցակիցների հետ:

Բայց դա չի նշանակում, որ Կոնֆերենցիաների լիգայում կլինեն միայն ցածրակարգ ֆուտբոլային երկրների թիմեր: Եվրոպական թոփ առաջնությունների մի շարք ակումբներ անմիջապես հայտնվելու են Կոնֆերենցիաների լիգայում: Առաջիկա մրցաշարին մասնակցելու են Հենրիխ Մխիթարյանի «Ռոման», «Տոտենհեմը», «Ռենը», «Ֆեյենորդը», «Ռուբինը», «Սոչին» և ուրիշներ:

mkhitaryan mourinho man utd 960x540 - Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Որքան գումար կվաստակեն ակումբերը

Կոնֆերենցիաների լիգայի մրցանակային ֆոնդը 235 մլն եվրո է: Առաջին փուլին մասնակցելու դեպքում թիմերը կստանան 150 հազար եվրո, երկրորդ փուլին՝ 350, երրորդին՝ 550, իսկ չորրորդին՝ 750 հազար եվրո: Խմբային փուլի ուղեգիր ստացած թիմը կստանա նվազագույնը 2,9 մլն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար պարգևավճարը կկազմի 570 հազար եվրո, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 190 հազար եվրո:

Խմբում առաջին տեղը գրավելու համար ակումբները կստանան ևս 1 մլն եվրո, իսկ երկրորդ տեղի համար՝ 500 հազար եվրո: Փլեյ-օֆֆում պարգևավճարները կբարձրանան: Մրցաշարի չեմպիոնը կվաստակի 8,5 մլն եվրո:

Ինչ է սպասվում հայկական թիմերին

Որակավորման առաջին փուլի վիճակահանությունն արդեն կայացել է և հայտնի են հայկական թիմերի մրցակիցների անունները: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» մրցելու է ֆինլանդական «Կուպսի» հետ, բրոնզե մեդալակիր «Ուրարտուն»՝ սլովենական «Մարիբորի», իսկ VBET Հայաստանի գավաթը նվաճած «Արարատը»՝ հունգարական «Ֆեհերվարի» հետ:

Ուշագրավ է, որ հայկական թիմերին կարող է միանալ նաև VBET Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտը», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսի» հետ: Եթե Ալեքսանդր Գրիգորյանի թիմը պարտվի բրիտանացիներին, ապա կհայտնվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 8 960x640 - Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Բայց «Ալաշկերտի» հաղթանակի դեպքում ամեն ինչ ավելի հետաքրքիր կդառնա: ՉԼ-ի երկրորդ փուլում պարտվելու դեպքում «Ալաշկերտը» կհայտնվի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայում, այլ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, իսկ արդեն այնտեղ պարտվելու դեպքում՝ Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ փուլում:

Այսինքն, երկու մրցաշարերից էլ դուրս մնալու դեպքում Ալաշկերտը հնարավորություն կունենա շարունակել պայքարը Կոնֆերենցիաների լիգայում: Դրա համար ընդամենը հարկավոր է հաղթահարել ՉԼ-ի որակավորման առաջին փուլի արգելքը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

«Ալաշկերտի» հավանական մրցակիցների խաղում «Ռեյնջերսը» պարտվեց «Մալմյոյին»

Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

Գևորգ Տարախչյանը կարիերան կշարունակի «Սևանում»

«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

«Արարատ» – «Նոա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»