-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ջիբրալթարում ավարտվեց շախմատային փառատոնը: Ցավոք, ավարտական տուրն անհաջող էր Լևոն Արոնյանի համար, ով անգլիացի գրոսմայստեր Դեյվիդ Հաուելի հետ մրցախաղում սպիտակներով արդեն 29-րդ քայլին կանգնեցրեց ժամացույցն ի նշան պարտության: Դա մրցաշարում Արոնյանի միակ պարտությունն էր:
Այդ անհաջողությունը թանկ նստեց Լևոնի վրա, ով զրկվեց խաղարկվող դրամական պարգևներից՝ 6,5 միավորով մրցաշարի 250 մասնակիցների մեջ զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը:
Իսկ ահա Հրանտ Մելքումյանը երկարատև պայքարից հետո 92–րդ քայլին հաշտություն կնքելով չեխ Դավիթ Նավարայի հետ, 7 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը: Նա արժանացավ 1323 ֆունտ ստեռլինգի:
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Հոլանդիայի ներկայացուցիչ Ջերարդ Վելինգի հետ և վաստակած 4,5 միավորով գրավեց 176–րդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևը, ով հաղթելով չինացի Յույ Յանյիին, վաստակեց 8,5 միավոր և ստացավ գլխավոր մրցանակը՝ 25 հազար ֆունտ ստեռլինգը: Նրանից կես միավորով հետ մնացած հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը պարգևատրվեց 20 հազար ֆունտ ստեռլինգով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո