Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում - VNews
Բաժիններ

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

1080800 - Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Մեկնարկել է արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Թոփ դիվիզիոնում ընդգրկված 40 հավաքականները բաժանվել են 4 խմբի, որոնցում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրածները կշարունակեն պայքարը գլխավոր մրցանակի համար:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է A խմբում: Մրցակարգի համաձայն յուրաքանչյուր մրցախաղին հավաքականի կազմում պետք է մասնակցեն 2-ական տղամարդ և կին, ինչպես նաև մեկական պատանի ու աղջիկ:

Մրցումների առաջին օրը կայացան մեկնարկային առաջին 3 տուրերի մրցախաղերը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը հույների հետ: Մեր հավաքականից հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանն ու Աննա Սարգսյանը, իսկ Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվեցին:

2-րդ տուրում մեր ընտրանին 2-4 հաշվով պարտվեց Իրանի հավաքականին: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: Պարտություններ կրեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանն ու Արամ Հակոբյանը:

3-րդ տուրում հայ շախմատիստները 3,5-2,5 հաշվով հաղթեցին Վրաստանի հավաքականին: Մեր թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը, որոնք հաղթեցին մրցակիցներին: Հայկ Մարտիրոսյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը կեսական միավոր պարգևեցին հավաքականին: Միակ պարտությունը կրեց Սիրանուշ Ղուկասյանը:

3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 6-ական միավորով առաջատարներն են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: 5 միավորով առաջատարներին հետապնդում է Իրանի հավաքականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Հայ շախմատիստները 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Հայ շախմատիստուհիներից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը

Հայաստանի կանանց հավաքականը կրկին պարտվեց

Ոչ-ոքի՝ ադրբեջանցիների հետ սկզբունքային մրցավեճում

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Ոչ-ոքի՝ նորվեգացիների հետ մրցախաղում

Հայ շախմատիստուհիները 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին

Հայ շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանի ելույթն էր

Հայ շախմատիստներից լավագույնը Պետրոսյանի և Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց