fbpx
Բաժիններ

Հայկ Մարտիրոսյանն՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց մայիսյան եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին հայաստանցի 144 շախմատիստներ:

Մրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակած 6,5 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին:

Հայկը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով Նորայր Հակոբյանի, Ալբերտ Սարգսյանի, Ռոմիկ Հակոբյանի, Հայկ Արյանի և Հայկ Վարդանյանի նկատմամբ:6-րդ տուրում Մարտիրոսյանի հաղթարշավը կասեցրեց Զավեն Անդրիասյանը՝ մրցախաղն ավարտելով ոչ-ոքի:

Զավենը ևս մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել և ավարտական տուրից առաջ 5,5 միավորով Հայկ Մարտիրոսյանի և Դավիթ Զիրոյանի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:Ավարտական տուրում Մարտիրոսյանը հաղթեց Դավիթ Զիրոյանին, իսկ Անդրիասյանը հաշտություն կնքեց Շանթ Սարգսյանի հետ:

Մարտիրոսյանը 6,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Անդրիասյանը 6 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Հայկ Վարդանյանից, Արթուր Ղարագյոզյանից, Արթուր Դավթյանից և Մամիկոն Ղարիբյանից:

Մրցաշարը գերազանց էր սկսել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, ով 5 անընդմեջ հաղթանակների շնորհիվ առաջատարների թվում էր: Սակայն ավարտական երկու տուրերում կրած պարտություններից հետո 5 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց

Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից լավագույնն էր «Աէրոֆլոտի» մրցաշարում