Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին - VNews
Բաժիններ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

world cup - Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Սոչիում ընթացող շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան 1/64 եզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Ցավոք, Լևոն Արոնյանն առողջական  խնդիրների պատճառով այդպես էլ չկարողացավ մրցել Բոբի Չենգի հետ և դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից առայժմ միայն Հայկ Մարտիրոսյանն է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով թուրք Մուստաֆա Յիլմազին: Հիշեցնենք, որ առաջին պարտիայում Հայկը սևերով 49-րդ քայլին հաղթել էր, իսկ այսօր կայացած երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

1/32 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանը կմրցի բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի մրցավեճի հաղթողի հետ: Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, ուստի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում:

Հաջորդ փուլի ուղեգրի համար դեռ պայքարը պետք է շարունակի Շանթ Սարգսյանը, որն ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ երկրորդ պարտիայում էլ հաշտություն կնքեց: Վաղը մրցակիցները 1/32 եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում:

Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը դուրս մնացին հետագա պայքարից: Գաբրիելը երկրորդ պարտիայում էլ պարտվեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ Գաբուզյանին չհաջողվեց ռևանշի հասնել իրանցի Բասեմ Ամինից երեկ կրած պարտության դիմաց՝ 2-րդ պարտիան ավարտելով ոչ-ոքի:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը հաջողությամբ լուծեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը՝  կրկին հաղթելով Իրինա Բուլմագային: Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի ղազախստանցի Դինարա Սադվակասովան, որը երկու պարտիաներում էլ պարտության էր մատնել ամերիկուհի Ջենիֆեր Յուին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը