Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին - VNews
Բաժիններ

Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

aaaaa - Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Սոչիում ընթացող  շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան նախնական փուլի լրացուցիչ մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում հաջող ելույթներ ունեցան նաև Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ևս հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Արագ շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում Հայկը 2-0 հաշվով հաղթեց զամբիացի Չիտումբո Մվալիին, իսկ Գաբուզյանը նույնպիսի արդյունքով պարտության մատնեց ալժիրցի Բիլել Բելաչենեին:

1/64 եզրափակչում Մարտիրոսյանը կմրցի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ, որը 1,5-0,5 հաշվով հաղթել էր Նոման Օմարին: Գաբուզյանի մրցակիցը կլինի իրանցի Բասեմ Ամինը, որը նախնական փուլում ազատ էր:

Հիշեցնենք, որ երեկ 1/64 եզրափակչի ուղեգիր էին նվաճել Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Այդ փուլից պայքարը կսկսեն մեր մյուս երկու շախմատիստները՝ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Հովհաննես Գաբուզյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց

Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տոնեց

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավը