Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից լավագույնն էր «Աէրոֆլոտի» մրցաշարում - VNews
Բաժիններ

Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից լավագույնն էր «Աէրոֆլոտի» մրցաշարում

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտի» միջազգային 17-րդ մրցաշարը: Ուժեղագույնների՝ А խմբի մրցաշարին մասնակցած հայաստանցի 5 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը:

Պատանի գրոսմայստերը 9 հնարավորից վաստակած 7 միավորով էստոնացի Կայդո Կուլաոտսի հետ ցույց տվեց լավագույն արդյունքը՝ գլխավոր մրցանակը նրան զիջելով միայն լրացուցիչ գործակիցներով: Մարտիրոսյանը պարգևատրվեց 12 հազար եվրոյով: Կուլաոտսին ստացավ 16 հազար եվրո:

Հայկը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող Կայդո Կուլաոտսի հետ կայացած 4-րդ տուրի մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի: Մարտիրոսյանի համար հատկապես որոշիչ էր 7-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Կրիշնան Սասիկիրանի նկատմամբ տոնած հաղթանակը, որի շնորհիվ ընդգրկվեց առաջատարների խմբում:

Հայ շախմատիստներից ևս 3-ն արժանացան դրամական մրցանակների: 5,5 միավորով 15-րդ տեղը գրաված Արամ Հակոբյանը ստացավ 1040 եվրո: 5 միավորով 21-րդ տեղը զբաղեցրած Տիգրան Պետրոսյանը պարգևատրվեց 690 եվրոյով, իսկ նույնպիսի արդյունքով 27-րդ հորիզոնականում հանգրվանած Մանուել Պետրոսյանը վաստակեց 500 եվրո: Առանց պարգևի մնաց միայն 4,5 միավորով 49-րդ տեղը զբաղեցրած Շանթ Սարգսյանը:

B խմբի մրցաշարին մասնակցած հայաստանցի 6 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Հարությունյանը, ով 6,5 միավորով գրավեց 2-րդ տեղը և պարգևատրվեց 4312,5 եվրոյով:

C խմբի մրցաշարում հանդես եկած հայաստանցի 4 շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Արթուր Ղարագյոզյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղն ու պարգևատրվեց 1550 եվրոյով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց