fbpx
Բաժիններ

Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգն ԱԱ-ի կիսաեզրափակիչում է

Հունգարիայի Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարածությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը: Նրանք գրանցել են 40.49 վայրկյան արդյունք:

Այսօր մեկնարկի է դուրս եկել նաև Վլադիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը: Նրանք բայդարկա 1000 մետր մրցաձևում ցույց են տվել 3:41.7 րոպե արդյունքը և չեն հաղթահարել որակավորման փուլը, իսկ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում՝ 1:43.02 րոպե արդյունքը, ինչը չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար:

Արա Վիրաբյանը կանոէ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:58.29 արդյունքով դուրս է մնացել պայքարից, իսկ 1000 մետր մրցատարծությունում 4:26.32 արդյունքով չի հաղթահարել որակավորման փուլը:

Վաղը Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարածության կիսաեզրափակիչում կպայքարի եզրափակչի ուղեգրի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: